Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արա Ղազարյան
A A
Հարցազրույց Հասարակություն

Նոր մոտեցում է, մինչև հիմա ՀՀ-ում չի կիրառվել. Արա Ղազարյանը՝ հեռախոսազանգերը գրանցելու նախագծի մասին (տեսանյութ)

Փաստաբան Արա Ղազարյանը «Ա1+»-ի հետ զրույցում, անդրադառնալով այսօր Ազգային ժողովում քննարկվող նախագծին, ասաց, որ սա բոլորովին նոր մոտեցում է, և մինչև հիմա Հայաստանի Հանրապետությունում չի կիրառվել։

Խորհրդարանն այսօր կառավարության առաջարկով հրավիրել է արտահերթ նիստ՝ քննարկելու «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը: Այն նախատեսում է արտակարգ դրության ժամանակ պետությանը տալ անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության և գաղտնիության իրավունքներին միջամտելու հնարավորություն կանխարգելելու նոր կորոնավիրուսի առաջացրած համաճարակը։ Պետությունը հնարավորություն է ունենալու պարզելու կորոնավիրուսի պատճառով հարկադրանքի ենթարկված անձի հեռախոսազրույցները` առանց դրանց բովանդակությանն անդրադառնալու, գտնվելու վայրը և այլ տվյալները:

«Միանշանակ հավասարակշռված նախագիծ է, արդյունավետ կերպով հավասարակշռում է հանրային շահերը, չարաշահումների ու խախտումներ դեմ բավականին երաշխիքները: Սահմանում է համաչափության սկզբունքը, անհրաժեշտության, նվազագույնի սկզբունքը: Կարծում եմ, հաջողված նախագիծ է, մնում է՝ կիրառվի առանց չարաշահումների»,- ասաց փաստաբանը: