Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+italia sport
A A
Սպորտ

Իտալացի նախկին բռնցքամարտիկը մահացել է կորոնավիրուսից

Իտալացի նախկին բռնցքամարտիկ Անջելո «Ալի» Ռոտոլին մահացել է կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: Այդ մասին հայտնում են իտալական լրատվամիջոցները:

61-ամյա մարզիկը մի քանի օր առաջ հոսպիտալացվել էր Բերգամոյի Պոնտե Սան-Պիետրո պոլիկլինիկա: Բժիշկներին չի հաջողվել փրկել մարզիկի կյանքը, քանի որ նա ծանր վիճակում էր ընդունվել: Ինչպես նշում են աղբյուրները, երկու շաբաթ առաջ կորոնավիրուսից մահացել էին բռնցքամարտիկի մայրն ու եղբայրը:  

Անջելո Ռոտոլին բռնցքամարտով սկսել է զբաղվել 1977 թվականից: Չորս տարի անց նա ստացել է պրոֆեսիոնալ կարգավիճակ: 1983թ նվաճել է Իտալիայի չեմպիոնի կոչումը ծանր քաշային կարգում, իսկ 1987թ հռչակվել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի Եվրոպայի և Միջմայրցամաքային չեմպիոն կիսածանր քաշում: Երեք տարի անց, 31 տարեկան հասակում, նա ավարտել էր ելույթները:

Նշենք, որ մինչ այդ կորոնավիրուսի պանդեմիայից մահացել է նաև իտալացի նախկին հեծանվորդ, 1948թ «Ջիրո դ’Իտալիա» հեծանվավազքի փուլերից մեկի հաղթող Իտալո դե Ձանը: