Բացել լրահոսը Փակել լրահոսը

«Ա1+»-ն առաջարկում է անվճար գովազդային հարթակ՝ բիզնեսին

A A

Կան իրավիճակներ, երբ համախմբվածությունն ու  ողջախոհությունը վեր են ամեն շահից։

COVID-19-ը՝   նոր կորոնավիրությանին համավարակը առողջապահականից զատ տնտեսական մարտահրավեր է նետել հասարակություններին։  Արդեն իսկ ակնհայտ է, որ ձեռնարկություններն ու փոքր ու միջին բիզնեսը, անկախ տեսակից, հայտնվել են մեծ խնդիրների առաջ։  

Հատկապես դժվար է տեղական բիզնեսին, որը մատնվել է հարկադիր պարապուրդի եւ չգիտի անգամ՝ ինչպես է աշխատավարձերը եւ  հարկերը փակելու՝ նույնիսկ   խոստացվող անտոկոս վարկային աջակցության պարագայում։

 «Ա1+» հեռուստաընկերությունը,  իրավիճակի տնտեսական  հետեւանքներն  իր վրա զգալով հանդերձ, որոշել է հնարավորությունների սահմաններում աջակցել տեղական ընկերություններին՝ այս հսկայական լարվածությունը թուլացնելու համար։  

«Ա1+»-ն իր կայքում առաջարկում է անվճար գովազդային հարթակ ընկերություններին՝   բիզնեսը ներկայացնելու համար։

Տաս օր մենք պատրաստ ենք մեր կայքում տեղադրել  ապրանքանիշն ու արտադրանքը ներկայացնող ցանկացած տեղեկատվություն, բաններ, գովազդ՝ անվճար հիմունքներով՝  գործող օրենսդրության պահանջներին համապատասխան։

Մանրամասների համար կարող եք զանգահարել  055  551261 հեռախոսահամարով կամ գրել  [email protected]    հասցեին։