Բացել լրահոսը Փակել լրահոսը
l-rzNluLcAOE
A A
Հասարակություն

Հայաստանում գտնվող ՌԴ քաղաքացիները խումբ-խումբ մեկնում են

Այս օրերին Հայաստանում գտնվող ՌԴ քաղաքացիներից մի քանիսն արդեն մեկնել են,-այս մասին «Ա1+»-ին հայտնեց քաղաքացիներից Վարդան Պալյանը, որը դեռ Հայաստանում է, բայց վաղը պատրաստվում է ինքնաթիռով վերադառնալ ՌԴ, մեքենան էլ թողնելու է բարեկամներից մեկի բակում:

Ինչպես հայտնի է՝  Հայաստանում գտնվող մի քանի տասնյակ  ՌԴ քաղաքացիներ չեն կարողանում վերադառնալ իրենց երկիր՝ արտակարգ դրության պատճառով:

Ռուսաստանի դեսպանատունը նրանց երկու տարբերակ էր առաջարկել՝ իրենց  միջոցներով վարձել բեռնատար ավտոմեքենեա, որը կտեղափոխի նրանց սեփական մեքենաները Վերին Լարս, իսկ իրենք կրկին սեփական միջոցներով վարձած ավտոբուսով կհասնեն Վերին Լարս, այնտեղ կնստեն իրենց մեքենաները և կգնան Ռուսաստան:

 Երկրորդ տարբերակով առաջարկել էին թողնել  ավտոմեքենաները Երևանում գտնվող անվճար ավտոկայանատեղիում, սեփական միջոցներով գնել ինքնաթիռի տոմս և վերադառնալ Ռուսաստան, որոշ ժամանակ անց գալ իրենց մեքենանների հետից:

Քաղաքացիները երկու տարբերակին էլ կողմ չէին, այսօր, սակայն, նրանցից մի քանիսը ընտրել են առաջին տարբերկաը: Երկու խումբ արդեն մեկնել է:

Պալյանը տեղեկացրեց, որ մեկ ավտոմեքենա տեղափոխելը քաղաքացիներից յուրաքանչյուրի համար արժեցել է մոտ 250 դոլար:

Դեսպանատան օգնությունը քաղաքացիներին եղել է միայն այն, որ միջնորդել են, որպեսզի կարողանան ավտոբուսներով մտնել Վրաստանի տարածք:

Երեքշաբթի այս տարբերակով մեկնել է առաջին խումբը՝ 24 քաղաքացի:

Երկրոդ խումբը մեկնել է հինգշաբթի, սակայն դեռ չի հասել Ռուսաստան, քանի որ բեռնատարի վարորդի մոտ Վրաստանում ջերմություն են հայտնաբերել, ուղարկել են հետ՝ Հայաստան, այստեղից նոր վարորդ է ճանապարհվել: Քաղաքացիներն այժմ սպասում են Վերին Լարսում, մինչև իրենց մեքենաները տեղ հասնեն:

Դեսպանատան առաջարկած երկրորդ՝  անվաճար ավտոկայանտեղի տրամադրելու տարբերակը ևս չի գործել, կայանատեղին այժմ փակ է,-տեղեկացնում է Պալյանն ու հավելում, որ քաղաքացիների մի մասն էլ մեքենաները թողնում է  ծանոթների մոտ և սեփական միջոցներով գնած իքնանթիռի տոմսով պատրաստվում է վերաառնալ Ռուսաստան:

Նրա խոսքով՝ անվճար ավտոկայանտեղիում ավտոմեքենաները հասցրել են թողնել մի քանի քաղաքացիներ, ի դեպ ազգությամբ ռուս:

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ  որ ավելի քան 300 մարդ, որոնք Ռուսաստանի Դաշնության քաղաքացի են, արտակարգ դրության պատճառով չեն կարողանում վերադառնալ իրեց տուն, քանի որ Վրաստանը  արգելք է դրել այլ երկրների քաղաքացիների ՝ Վրաստանի տարածքով Ռուսաստան մեկնելու վրա: