Բացել լրահոսը Փակել լրահոսը
armats
A A
Պաշտոնական

«Հայաէրոնավիգացիա»-ի անձնակազմը շարունակում է ինքնամեկուսացումը՝ ընկերության շենքում

Քաղաքացիական ավիացիայի ֆբ-յան էջում կարդում ենք․

Հարգելի հայրենակիցներ,
Կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով տարվող աշխատանքների առնչությամբ, տեղեկացնում ենք, որ «Հայաէրոնավիգացիա» ՓԲ ընկերությունը Քաղաքացիական Ավիացիայի Կոմիտեի և Առողջապահության Նախարարության հետ համատեղ որոշել է շարունակել ընկերության անձնակազմի ինքնամեկուսացումը ընկերության մասնաշենքում, որը գտնվում է Զվարթնոց օդանավակայանի պահպանվող տարածքում: Կայացրած որոշումը պայմանավորված է ՀՀ կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման՝ ՀՀ օդային տարածքում թռիչքների անվտանգության, օդային երթևեկության հոսքերի կանոնավորության և աէրոնավիգացիոն ծառայությունների շարունակականության ապահովման անհրաժեշտությամբ:

Հաշվի առնելով կորոնավիրուսի վարակի/փոխանցման վերաբերյալ առկա ոչ հստակ տեղեկատվությունը, «Հայաէրոնավիգացիա» ՓԲ ընկերությունը ապահովել է օպերատիվ անձնակազմի համապատասխան պահուստայնության մակարդակ, ինչը նախատեսում է լրացուցիչ մարդկային ռեսուրսների օգտագործման հնարավորություն՝ բացառելու ՀՀ օդային տարածքի օգտագործման անցանկալի սահմանափակումներ մտցնելու պահանջը: Ավիաընկերությունների կողմից օդային փոխադրումների լայնածավալ սահմանափակումների պայմաններում լիարժեք աէրոնավիգացիոն ծառայությունների մատակարարումը կարող է իրականացվել ավելի փոքրաքանակ անձնակազմով: Ընկերության միջոցներով կազմակերպված է նաև կյանքի, աշխատանքի և հանգստի համար անհրաժեշտ բավարար պայմաններ։

Կարդացեք նաեւ

․ 75-հոգանոց անձնակազմը ինքնամեկուսացվել է աշխատակցի կորոնավիրուսով վարակման փաստի բացահայտման կապակցությամբ

․ Ինքնամեկուսացված 75 հոգանոց անձնակազմից 1-ի մոտ կորոնավիրուս է գրանցվել․ նախարար