Բացել լրահոսը Փակել լրահոսը
Untitled
A A
Քաղաքականություն

Կորոնավիրուսի թեսթիս պատասխանը բացասական է․ Դանիել Իոաննիսյան (տեսանյութ)

Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆբ-ի իր էջում գրել է․ «Եկավ Կորոնավիրուսի թեսթիս պատասխանը: Առողջ եմ, առավոտյան վերադառնում եմ Արցախ:Արցախցիների ընտրական իրավունքը անտեր թողնող չկա: Դիտորդության մասին մանրամասն կգրեմ քիչ անց»:

 Հիշեցնենք, որ  մարտի 31-ին Արցախում նախագահական և խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար Հայաստանից մեկնող դիտորդները պետք է կորոնավիրուսի թեստ հանձնեն։

Երեկ կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր․ «Պետք է համագործակցենք դիտորդական կազմակերպությունների հետ, հասկանանք դիտորդները, այսպես ասած, ռիսկային գոտիներից են, թե ոչ: Եթե ռիսկային գոտիներից են, խնդրենք փոխարինել նրանց այլ դիտորդներով, ինչպես նաև մեկնումից առաջ նրանք պետք է արագ թեստերով թեստավորվեն»։

 Ի դեպ, այսօր նա եղել է Մեդիա կենտրոնի հյուրը եւ պատասխանել հարցին՝ ինչո՞վ են ընտրությունները գերակա կորոնավիրուսի հնարավոր տարածման վտանգի հանդեպ: