Բացել լրահոսը Փակել լրահոսը
90747879_4229749453717885_7233100061792534528_o
A A
Պաշտոնական

«Ռուսավիացիան» մարտի 27-ից դադարեցնում է թռիչքները օտարերկրյա օդանավակայաններ

Նոր տիպի կորոնավիրուսի վարակի տարածմամբ պայմանավորված ՌԴ կառավարության որոշմամբ՝ «Ռուսավիացիան» 2020թ. մարտի 27-ի ժամը 00:00-ից սկսած դադարեցնում է ՌԴ օդանավակայաններից օտարերկրյա օդանավակայաններ և հակադարձ ուղղությամբ իրականացվող կանոնավոր և չարտերային ավիահաղորդակցությունը, բացառությամբ օտար երկրներից ՌԴ տարածք ՌԴ քաղաքացիների վերադարձն ապահովող, (ՌԴ ԱԳՆ կողմից կազմված քաղաքացիների ցուցակի համապատասխան), ինչպես նաև ՌԴ Կառավարության առանձին որոշումներով իրականացվող չվերթների։