Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Եթե ԱԺ-ն չգործեց, դա այդ պետության վախճանն է․ Գևորգ Պետրոսյանը դեմ է (տեսանյութ)

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը կիսում է ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի մտահոգությունը, բայց համաձայնում է ԱԺ նախագահի հետ, թե կյանքը շարունակվում է։

«Ժողովուրդը սպասում է մեզ, Դուք պատկերացնում եք մենք էլ ասենք՝ անելիք չունենք, գնանք մեր տներում նստենք, բա ժողովուրդն ո՞ւմ ձայնին է սպասելու։ Ի վերջո խորհրդարանական պետությունում կարևոր մարմինը սա է»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց Գևորգ Պետրոսյանը` հավելելով, թե եթե գնան տանը նստեն, ժողովուրդն ո՞ւմ երեսին պետք է նայի։

«Խորհրդարանական պետությունում ԱԺ-ն պետք է գործի, եթե ԱԺ-ն չգործեց, դա այդ պետության վախճանն է»,- շեշտեց ԲՀԿ-ական պատգամավորը։

Նշենք, որ ԱԺ նիստի սկզբին, Էդմոն Մարուքյանն, երկրում ստեղծված իրավիճակով պայմանավորված, առաջարկել էր քառօրյայի օրակարգը չհաստատել, քանի որ 132 պատգամավորով հավաքվելով, ԱԺ աշխատակազմին էլ աշխատանքի կանչելով, վատ օրինակ են ծառայում։