Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՊԵԿ
A A
Պաշտոնական

«Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ը դադարեցնում է դիմումների և գրությունների ընդունումը

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետությունում առկա իրավիճակով պայմանավորված՝ «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ը 2020թ. մարտի 24-ից դադարեցնում է թղթային տարբերակով դիմումների և գրությունների ընդունումը։

Տնտեսվարող սուբյեկտները կամ նրանց կողմից լիազորված անձինք դիմումները և գրությունները կարող են «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ ներկայացնել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով: Գործում է նաև հեռախոսահամար՝ 060 544 994։

            Վերահաշվարկ կատարելու կամ կանխավճարը ետ ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել նաև վճարման անդորրագրի, ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կողմից տրված վկայականի, անձնագրի կամ սոցիալական քարտի պատճենները, լիազորագիրը:

            «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ի կողմից պատասխան գրությունները կուղարկվեն դիմումներում և գրություններում նշված էլեկտրոնային հասցեներին:

            Իրավիճակի կարգավորման, փոփոխման դեպքում «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ը հանդես կգա նոր հայտարարությամբ։

 

Կից ներկայացվում են անհրաժեշտ փաստաթղթերի օրինակելի ձևերը.

1.Լիազորագիր

2.Դիմում՝ հաշվեհամարով

3.Դիմում՝ տարանցիկ հաշվեհամարով

 

 

ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին