Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+tokio
A A
Սպորտ

ՄՕԿ-ը բացառում է օլիմպիական խաղերի չեղարկումը

Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախն ասել է, որ Տոկիոյի 2020 թվականի Օլիմպիական խաղերը չեղարկելու հարց չի քննարկվելու: Այդ մասին հայտնում են ՄՕԿ-ի մամուլի ծառայությունից:

Ըստ նրա, Ճապոնիայում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը վստահություն է ներշնչում, ինչը թույլ կտա անվտանգության որոշակի միջոցառումների շնորհիվ ժամանակին անցկացնել օլիմպիական խաղերը: Աղյուրը նաև նշում է, որ ՄՕԿ-ը Տոկիոյի խաղերի վերաբերյալ վերջնական որոշում կկայացվի չորս շաբաթ հետո: 

Խաղերի կազմկոմիտեն իր հերթին այլընտրանքային սցենարներ է մշակում այն անցկացնելու համար՝ ելնելով կորոնավիրուսի տարածման սպառնալիքից: Մասնավորապես, կազմկոմիտեն չի բացառում խաղերի մեկնարկը տեղափոխել մեկ կամ մեկուկես ամսով: