Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հարցում

ՀԱՐՑՈՒՄ․ Ինչպե՞ս եք Ձեզ զգում ինքնամեկուսացման մեջ

Հայաստանում մեկ շաբաթ է՝ արտակարգ դրություն է հայտարարվել՝ կորոնավիրուսով պայմանավորված։

Մարդիկ հարկադրված են մնալ տանը, քիչ դուրս գալ, միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։ Նույն իրավիճակում է ողջ աշխարհը։

Դատարկ փողոցներ, ամայի թաղամասեր, մարդիկ հիմնականում փակված են տանը։ Միջազգային մամուլը գրում է՝ Չինաստանում, օրինակ, ինքնամեկուսացման հետեւանքով կտրուկ ավելացել է ամուսնալուծությունների թիվը։

Ի՞նչ իրավիճակ է Հայաստանում, ինչպե՞ս են մարդիկ իրենց զգում տանը փակված։ 

«Ա1+»-ը դիմում է ընթերցողին՝ պարզելու համար մարդկանց տրամադրությունը այս պայմաններում։

Պատասխաններից բացի՝ կարող եք թողնել նաեւ Ձեր մեկնաբանությունը։