Բացել լրահոսը Փակել լրահոսը
90513050_250177459494180_1927228147284049920_n
A A
Հասարակություն

Վրաստանում արտակարգ դրություն հայտարարվեց․ Aliq.ge

Վրաստանում արտակարգ դրություն հայտարարվեց: Այս մասին հայտնեց Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան՝ հատուկ հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում: Արտակարգ դրությունը կապված է կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքների հետ և կտևի մինչև ապրիլի 21-ը:

Ավելի վաղ, ազգային անվտանգության խորհրդի նիստին վարչապետն ու նախագահը պայմանավորվել էին՝ արտակարգ դրություն հայտարարելու անհրաժեշտության դեպքում արագ ընդունել որոշումն ու անցնել իրականացմանը:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսով վարակվածների թիվը Վրաստանում հասել է 47-ի: Մինչ այս պահը Վրաստանի կառավարությունը մի շարք սահմանափակումներ է մտցրել կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով, այդ թվում`

մարտի 18-ից երկու շաբաթով արգելվել է բոլոր օտարերկրացիների մուտքը Վրաստան, բոլոր սահմանները փակ են:

Վրաստանում ուսումնական հաստատությունները հեռահար են գործում, փակ են գրեթե բոլոր հաստատությունները բացի պետական ծառայություններից, բանկերից, սննդի խանութներից, դեղատներից ու բենզալցակայաններից: Խորհրդարանը լրատվամիջոցների հետ որոշում է կայացրել աշխատել առցանց,  քննարկվում է խորհրդարանի առցանց գործունեության հարցը ևս:

Արգելվել են երթուղային տաքսիների երթևեկը, սպորտային սրահների գործունեությունը: Կառավարությունը կոչ է անում ինքնամեկուսացվել՝ հատկապես 60-ն անց տարիքով մարդկանց չհաճախել մարդաշատ վայրեր:

Այսօրվանից սկսած, Վրաստանի բոլոր քաղաքացիները, ինչպես նաև օտարերկրյա այն քաղաքացիները, որոնց թույլատրվում է մուտք գործել Վրաստան՝ բացառության կարգով, Վրաստանի սահմանը հատելուց անմիջապես հետո տեղափոխվում են կարանտինային գոտի, անկախ այն հանգամանքից, թե, որ երկրից է ժամանում:

Լրացուցիչ կարանտինային գոտիները տեղակայվելու են սահմանային անցակետերի մոտակայքում՝ իրավիճակի առավել արդյունավետ կառավարումն ապահովելու համար: