Բացել լրահոսը Փակել լրահոսը
Զարեհ
A A
Քաղաքականություն

Զարեհ Սինանյանը՝ գանձապետական հաշվին սփյուռքից գումար փոխանցելու մասին

Կառավարությունում հրավիրված ասուլիսին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարից հետաքրքրվեցին, թե կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման և հաղթահարմանն ուղղված առողջապահության նախարարության միջոցառումներին աջակցելու նպատակով բացված գանձապետական հաշվին սփյուռքից գումարներ փոխանցվե՞լ են։ Հանձնակատար Զարեհ Սինանյանը հայտնեց, որ տեղեկություն չունի, թե այս գործընթացում սփյուռքահայերը ներգրավվե՞լ են, թե՞ ոչ։

«Մի բան եմ ուզում մատնանշել, որ այս ճգնաժամը միայն Հայաստանում չէ, այլ ամբողջ աշխարհում։ Մեր հայրենակիցները, որոնք Հայաստանից դուրս են բնակվում, ևս այս ամենի զոհն են»,- նկատեց Զարեհ Սինանյանը՝ շեշտելով, որ սա այն պահը չէ, երբ կարող ենք ակնկալել, որ հազարավոր հայեր գումարներ կփոխանցեն։

«Չեմ բացառում, որ ինչ-որ մի պահ կգա, երբ դա տեղի կունենա, բայց այս պահին մարդիկ իրենց դարդով են տարված»,- նկատեց նա։

Զարեհ Սինանյանից հետաքրքվեցին, իսկ ինքն այդ հաշվին գումար փոխանցե՞լ է։ Պարզվեց, որ չի փոխանցել։ «Չեմ էլ մտածել, դրան հերթը չէր հասել։ Եթե անհրաժեշտ է, կփոխանցեմ»,- շեշտեց նա։