Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Կառավարությունն 150 մլրդ դրամի աջակցություն կցուցաբերի տնտեսությանը․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույցը՝ Շանթ ՀԸ-ին (տեսանյութ)

Թվեր չեն թաքցնում

Կառավարությունը երկրում կորոնավիրուսի հետ կապված ողջ ինֆորմացիան օպերատիվ և թափանցիկ կերպով հրապարակում է․ «Շանթ» հեռուստաընկեությանը տված հարցազրույցում ասաց  վարաչապետ Նիկոլ Փաշինյանը

«Մենք 1, մաքսիմում 2 ժամվա տվյալով մեր մոտ տեղի ունեցող ողջ ինֆորմացիան ազնիվ, արդար, բաց հրապարակում ենք: Հարցս հետևյալն է, արդյո՞ք մենք վստահ ենք, որ աշխարհի բոլոր երկրները նույնպիսի թափանցիկությամբ և ճշգրտությամբ հրապարակում են իրենց տվյալները: Ես, անկեղծ ասած, երբ վիճակագրությունները նայում եմ, այնքան էլ վստահ չեմ, որ բոլոր երկրներն են այս կանոնին հետևում: Եվ մեզ համար ռիսկեր են առաջանում»,-ասաց նա։

Եկեք թվերը մոռանանք 

Կորոնավիրուսը, բնականաբար, կազդի Հայաստանի տնտեսության վրա։

«Հիմա կանխատեսվում է համաշխարհային տնտեսության փլուզում, դա իր ազդեցություն ունենալու է նաև Հայաստանի վրա: Եթե նախկինում ասում էինք, որ տնտեսական հեղափոխություն ենք անում, 7-8% տնտեսական աճ ենք ունենալու, հիմա ասում ենք՝ եկեք այդ թվերը մոռանանք ու դնենք մի կողմ: Հիմա իսկապես եկել է տնտեսական հեղափոխություն անելու ժամանակը: Այս կորոնավիրուսը մեզ համար բացում է նոր հնարավորություններ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Աջակցության խոստում

Կառավարությունն առաջիկայում առնվազն 150 մլրդ դրամի աջակցություն կցուցաբերի տնտեսությանը։ 

«Մենք կասենք, որ այն ընկերությունները, որոնք հայաստանյան բանկերից դրամական արտահայտությամբ վարկ կվերցնեն՝ իրենց աշխատողների աշխատավարձը վճարելու համար, իրենց հարկային պարտավորությունները կատարելու համար, իրենց կոմունալ վճարները վճարելու համար և հումք ձեռք բերելու համար, և էլի կետեր կլինեն, կհրապարակվի այդ որոշումը, կառավարությունն այդ վարկի 50 տոկոսը կհամաֆինանսավորի զրո տոկոսով, այսինքն` կառավարությունը կհամաֆինանսավորի վարկի 50 տոկոսը զրո տոկոսով, իսկ բանկի հատվածի տոկոսը կսուբիսիդավորի, որպեսզի այդ հատվածը ևս լինի զրո տոկոսով», - ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ 25 միլիարդ դրամ կհատկացվի այդ ծրագրին

Բացի այդ 30 միլիարդ դրամի փաթեթ  է պատրաստՎել` զուտ սոցիալական հրատապ աջակցության համար, որպեսզի․ «Մենք բացառենք այն վիճակը, երբ մարդկանց սոցիալական կարգավիճակի գահավիժում կլինի»։

Մանրամասները՝ տեսանյութում