Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարում սուպերմարկետում (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է Երևանի սուպերմարկետներից մեկը։ Ֆեյսբուքյան ուղիղ եթերում, Կառավարության ղեկավարը հետաքրքրվեց, թե ո՞ր ապրանքների գներն են բարձրացել։ Ի պատասխան, սուպերմարկետի աշխատակիցներից մեկն ասաց, որ գնային փոփոխություններ չեն եղել։ Վարչապետին սա համոզիչ չթվաց, շեշտեց՝ անկեծ եղեք, որովհետև իրեն ասել են, որ նպարեղենի գները բարձրացել են։
«Չէ, ես ինչ-որ ստացել եմ, ոչ մի ապրանքի գին դեռ չի փոխվել, գները ոնց կային, մնացել են»,- ասաց սուպերմարկետի աշխատակիցը։
Վարչապետը հետաքրքվեց, թե անձամբ ինքը անհանգի՞ստ է, որ կարող է ինչ-որ պահի, ինչ-որ ապրանք չկարողանա մատակարարել։ Սուպերմարկետի աշխատողը բացասական պատասխան տվեց։
Այնուհետև Նիկոլ Փաշինյանը շրջեց խանութում, երեխաների նկատելուն պես վարչապետը հարցրեց․
«Հո, կորոնավիրուսից վախեցած չե՞ք»։
Երեխաները ժպիտով բացասական պատասխան տվեցին։
Նիկոլ Փաշինյանը հորդորեց զգույշ լինել։
Ապա վարչապետը հաճախորդներից մեկի զամբյուղում քիչ ապրանքներ նկատեց, հետաքրքվեց, թե էլ ոչինչ չի գնո՞ւմ, նա էլ ասաց՝ ոչ։
Վարչապետի դիտարկմանը, թե երեկ ավելի շատ էին առևտուր անում, հաճախորդներն այդքան էլ չհամաձայնեցին։
Այնուհետև վարչապետը դուրս եկավ տվյալ խանութից՝ այլ խանութներ մտնելու նպատակով։ Ճանապարհին նրան մի քանի երեխաներ հրավիրեցին իրենց մեղրի խանութը։ Նիկոլ Փաշինյանը չմերժեց նրանց, հետաքրքրվեց՝ վաճառքը ավելացե՞լ է, թե նվազե՞լ, ասացին, որ ավելացել է։ Վարչապետը երեխաներից հետաքրքրվեց, թե արձակուրդի ընթացքում ինչո՞վ են զբաղվում, ուսուցիչները հեռահար տարբերակով հանձնարարություններ չեն տալի՞ս, երեխաները գլխի շարժումով բացասական պատասխանեցին։
«Բա ինչի՞, պիտի տան, ամեն դեպքում հետաքրքրիր գրքեր կարդացեք»,- հորդորեց Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը այցելեց նաև այլ խանութներ։ Կրկին հետաքրքրվեց՝ ի՞նչն է թանկացել։ Առևտրի կենտրոնների աշխատակիցները վստահեցրեցին, որ որևէ բանի պակաս չունեն։
Ճանապարհի կեսից վարչապետին միացավ նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։
Նիկոլ Փաշինյանը նկատեց, թե երեխաներն ասում են, որ ուսուցիչները հանձնարարություններ չեն տալիս, ի պատասխան նախարան ասաց, որ վաղը հանդես կգա ասուլիսով, որում մանրամասն կներկայացնի, թե ի՞նչ պետք արվի։
Վարչապետը ներս մտավ նաև դեղատներից մեկը։ Նիկոլ Փաշինյանը դեղատան աշխատողից հետաքրքրվեց, թե ի՞նչ չունեն։
«Ալկոգել, սպիրտ, դիմակ»,- ասաց դեղատան աշխատողը։