Բացել լրահոսը Փակել լրահոսը
սահմանադրական դատարան
A A
Հասարակություն

Արտակարգ դրությունը չի կարող խոչընդոտել Սահմանադրական դատարանի բնականոն գործունեությանը. Հրայր Թովմասյան (տեսանյութ)

Ընթանում է Սահմանադրական դատարանի նիստը։

Նիստի մեկնարկին ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը շեշեց, որ երկրում հայտարարված է արտակարգ դրություն, ըստ օրենքի՝ արտակարգ դրությունը չի կարող խոչընդոտել Սահմանադրական դատարանի բնականոն գործունեությունը:

Նիստին մասնակցում են ՍԴ ութ անդամներ, դատավոր Վահե Գրիգորյանը նիստից կրկին բացակայում է:

ՍԴ դատավոր Արևիկ Պետրոսյանը տեղեկացրեց, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը փետրվարի 12-ին դիմել էր ՀՀ նախագաին դիմումի հետ կապված լրացուցիչ պարզաբանումներ ստանլու նպատակով: Սահմանված ժամկետում ստացվել է նախագահի պատասխան գրությունը։ ՍԴ դատավորն տեղեկացրեց, որ գործում առկա են բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը հարցը քննության առնելու համար։

ՀՀ նախագահի ներկայացուցիչ, ՀՀ նախագահի օգնական Լիլիթ Երեմյանը, ներկայացնելով քննարկման ներկայացված հարցը, նշեց, որ ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքով և դրան համակցված վիճարկվող մյուս օրենքներում բացակայում է համապատասխան պաշտոնատար անձի ժամանակավոր պաշտոնակատար ՀՀ նախագահի կողմից նշանակելու կարգը, մինչդեռ այդպիսի կարգը օրենքով նախատեսելը հանդիսանում է Սահմանդրության 138-րդ հոդվածի ուղիղ և աներկբա պահանջը։

Նախագահը վիճարկում է նաև ԲԴԽ անդամի ժ∕պ նշանակելու 15-օրյա ժամկետը, քանի որ այդպիսի ժամկետը չի կարող դիտարկվել որպես ողջամիտ: Ըստ նախագահի ներկայացրած դիմումի՝ վիճարկելի է նաև անկախ սահմանդրական կարգավիճակ ունեցող մարմինների և պաշտոնատար անձանց անկախության երաշխիքները օրենքով նախատեսված չեն:

Տեղեկացնենք, որ ՍԴ-ն այսօրվա նիստում  քննության է առել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի դիմումի հիման վրա՝ «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 81-րդ հոդվածի 5-րդ մասի և 82-րդ հոդվածի, «Դատախազության մասին» օրենքի 35-րդ հոդվածի, «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքի 12-րդ հոդվածի, «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքի 39-րդ հոդվածի, «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքի 17-րդ հոդվածի, «ՀՀ կենտրոնական բանկի մասին» օրենքի 18 և 19-րդ հոդվածների, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 144 և 145-րդ հոդվածների, «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքի 2 և 3-րդ հոդվածների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ հարցը։

Քննության է առնված նաև 2019 թվականի օգոստոսի 9-ին Չոլպոն Ատայում ստորագրված «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով վտանգավոր թափոնների անդրսահմանային տեղափոխման մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը (գրավոր ընթացակարգով)

ՍԴ նիստի օրակարգում է նաև  2019 թվականի հոկտեմբերի 1-ին Երևանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Սինգապուրի Հանրապետության միջև ծառայությունների առևտրի և ներդրումների մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը (գրավոր ընթացակարգով):

Մյուս հարցը վերաբերում է ՀՀ վճռաբեկ դատարանի դիմումի հիման վրա` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 403-րդ հոդվածի և 415-րդ հոդվածի 1-ին մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործին, սա քննվելու է գրավոր ընթացակարգով: