Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՀՅԴ-ԳՄ-Սիմոն-Վրացյան-կենտրոն-3-1024x576
A A
Պաշտոնական Հասարակություն

Արգելել մարդկանց կուտակումները․ ՀՅԴ Երեւանի Քաղաքային կոմիտեի հայտարարությունը

Հաշվի առնելով երկրում տարածվող վարակի վտանգը՝ հորդորում ենք առավել հետևողական լինել վարակի տարածումը կանխարգելող միջոցների կիրառման ուղղությամբ։ Բոլորին հորդորում ենք պահպանել հանգստություն և չմատնվել խուճապի։ Միևնույն ժամանակ Երևանի քաղաքային իշխանություններից պահանջում ենք ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները՝ զերծ պահելու քաղաքը համաճարակի բռնկման ռիսկերից և առաջարկում ենք՝

 

- ժամ առաջ կազմավորել հակաճգնաժամային կառավարման կենտրոն,

 

- պոլիկլինիկաները ապահովել համապատասխան հանդերձանքով և պարագաներով,

 

- իրականացնել հանրային տրանսպորտի պարբերական ախտահանման աշխատանքներ (միջքաղաքային և այլն),

 

- հանձնարարել հանրային սպասարկման և առևտրային կենտրոնների տնօրինությանը  պարբերաբար իրականացնել ախտահանիչ միջոցառումներ, ժամանակավորապես դադարեցնել դրանցում գործող մանկական խաղասրահների գործունեությունը,

- հանձնարարել քաղաքային ոստիկանությանը՝ արգելել մարդկանց կուտակումները։

Հորդորում ենք քաղաքապետին՝ կոչով դիմել քաղաքացիներին և ցուցաբերել վճռականություն, քանի որ նման ճգնաժամային և արտակարգ իրավիճակներում է երևում իշխանությունների արհեստավարժությունը։ Անգործությունն ու անվճռականությունը կհանգեցնեն անկանխատեսելի հետևանքների։

Ինչպես ցանկացած արտակարգ իրավիճակներում, այնպես էլ հիմա ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեն հայտնում է կամավորներ տրամադրելու, ձևավորվելիք հակաճգնաժամային կառավարման կենտրոնի աշխատանքներին աջակցելու՝ իր պատրաստակամությունը։

Առոʼղջ եղեք:

 

ՀՅԴ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ