Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport olimpiada
A A
Սպորտ

Հունաստանում դադարեցվել է օլիմպիական կրակի փոխանցումավազքը

Մարտի 12-ին Հունաստանում մեկնարկած օլիմպիական կրակի փոխանցումավազքը դադարեցվել է, հայտնում է The National Herald-ը։

Հունաստանի ազգային օլիմպիական կոմիտեն այսօր նման որոշում է կայացրել, քանի որ երկրում մեծացել է կորոնավիրուսով հիվանդանալու հավանականությունը։

Օլիմպիական խաղերի կրակի վառման արարողությունն ավանդույթի համաձայն կայացել էր Հունաստանի Օլիմպիա վայրում։ Վառված ջահն առաջինը ընդունել է օլիմպիական խաղերի չեմպիոն, հրաձգուհի Աննա Կորակակին:

Ըստ նախնական պայմանավորվածության, առաջիկա մեկ շաբաթում փոխանցումավազքը պետք է անցներ Հունաստանի տարածքում, իսկ մարտի 19-ին ջահը հանձնեին Տոկիոյի օլիմպիական խաղերի կազմկոմիտեին։ Արդյունքում, որոշվել է ընդհատել փոխանցումավազքը, բայց օլիմպիական կրակը ժամանակին հասցնել ճապոնական կղզիներ։