Բացել լրահոսը Փակել լրահոսը
UWCPJfcZ107Abj4Cr54NTCeNcA
A A
Պաշտոնական

ԵՊՀ ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթին 5 հավակնորդ է հայտ ներկայացրել

«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի՝ 2020 թ. հունվարի 31-ին տեղի ունեցած նիստի № 66 որոշմամբ հայտարարվել է ԵՊՀ ռեկտորի թափուր պաշտոնի համար բաց մրցույթ: 

Թեկնածուների հայտերի և անհրաժեշտ փաստաթղթերի ընդունման գործընթացը կազմակերպվել է՝ ըստ «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի ընտրության կանոնակարգի (տե՛ս doc.ysu.am): 

Հայտ է ներկայացրել հինգ թեկնածու. 

  • Վահրամ Ժորայի Դումանյան - ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան (ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի կողմից),
  • Վահե Վաղինակի Հովհաննիսյան - իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ (ինքնաառաջադրմամբ),
  • Ռուբեն Հովհաննեսի Մելքոնյան - պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան (ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի կողմից),
  • Պավել Սամվելի Գևորգյան - ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի մաթեմատիկական անալիզի ամբիոնի վարիչ (ինքնաառաջադրմամբ),
  • Աշոտ Սերոբի Սաղյան - քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար (ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի կողմից):

«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի ընտրությունը տեղի է ունենալու 2020 թ. մարտի 23-ին՝ ժամը 11:00-ին, Երևանի պետական համալսարանի գիտական խորհրդի նիստերի դահլիճում: 

«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդ