Բացել լրահոսը Փակել լրահոսը
maxresdefault (2)
A A
Պաշտոնական

«Փաշինյանն իրավունք ունի՞ օգտվելու պետական ուղղաթիռից՝ քարոզարշավի նպատակով Սյունիք հասնելու համար»

«Իրավական ուղի» հասարակական կազմակերպության համահիմնադիր, իրավապաշտպան, հանրաքվեի «Ոչ»-ի քարոզչական կողմի ներկայացուցիչ Ռուբեն Մելիքյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Արձանագրելու ենք բոլոր խախտումները՝ օդում, ջրում, թե ցամաքում։

Այսօրվանից Նիկոլ Փաշինյանը արձակուրդում է և իր հայտարարության համաձայն՝ զբաղվելու է քարոզչությամբ։

Հարց. ունի՞ ՀՀ քաղաքացի Ն.Փաշինյանն իրավունք օգտվելու պետական ուղղաթիռից՝ քարոզարշավի նպատակով հարավային Սյունիք հասնելու համար։

Ակնհայտ է, որ ՈՉ, քանի որ այդ միջոցից և առհասարակ ներքին ավիացիայից օգտվելու հնարավորություն «ՈՉ»-ը չունի։

ՀԳ. Ամեն դեպքում՝ բարի թռիչք։

ՀՀԳ. Հարգելի՛ իմքայլականներ, ե՞րբ եք պատրաստվում Ո՛Չ ասել ամենօրյա ռեժիմով օրենքի ոտնահարմանը»։