Բացել լրահոսը Փակել լրահոսը
Photo_A.-Tatoyan-1
A A
Հասարակություն

Մարտի 8-ը՝ կանանց իրավունքներն արժևորելու և կարևոր դերն ընդգծելու լրացուցիչ առիթ է․ Արման Թաթոյան

Սիրելի´ կանայք,

Մարտի 8-ը՝ կանանց միջազգային օրը ձեր իրավունքներն արժևորելու, նվաճումներին անդրադառնալու և կարևոր դերն ընդգծելու լրացուցիչ առիթ է:

Ձեր հաջողության յուրաքանչյուր պատմություն ոգեշնչման օրինակ է ու հասարակությունում իրական փոփոխությունների գրավական:

Որքա՜ն մեծ ակնածանքի է արժանի կինը, որ հաջողության է հասել խիզախության ու նպատակասլացության, կամքի ուժի շնորհիվ՝ հաղթահարելով հասարակության կարծրատիպերը և լրացուցիչ դժվարությունները:

Մենք մեկնարկում ենք հանրային իրազեկման նոր արշավ #Դարձիր_օրինակ կոչով:

Այս արշավի նպատակն է ցույց տալ կանանց, ովքեր հաջողել են: Նրանցից յուրաքանչյուրի հաջողության պատմությունը կարծրատիպ կոտրելու, դժվարություններ ու վախեր հաղթահարելու օրինակ է:

Դուք ևս կարող եք #Դարձիր_օրինակ կոչի ներքո մեզ ուղարկել ձեր պատմությունները, որոնք մենք կհրապարակենք և միասին կոգեշնչենք մեր հասարակությանը։

#Դարձիր_օրինակ #Set_an_example

 Արման Թաթոյան

ՀՀ ՄԻՊ