Բացել լրահոսը Փակել լրահոսը
88196487_209078203498323_118829826546073600_n
A A
Հասարակություն

ՈՒՂԻՂ. Կոմայի մեջ գտնվող փոխգնդապետի հարազատների բողոքի ակցիան՝ հոսպիտալի դիմաց (տեսանյութ)

Զինվորական հոսպիտալի դիմաց այսօր բողոքի ակցիա են անում Եղեգնաձորում ամիսներ առաջ դաժան ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի հարազատները։

Նրանք բողոքում են դատարանի կայացրած որոշման դեմ։ Երեկ` մարտի 6-ին, Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել էր փոխգնդապետին ծեծի ենթարկելու գործով մեղադրյալ Զավեն Գրիգորյանին ազատ արձակելու միջնորդությունը։

Գործով մեղադրյալը 1 միլիոն 500 հազար դրամ գրավով ազատ արձակվեց։