Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մարտի 9-ից դասերը կվերսկսվեն

Հասարակություն
school

ՀՀ  Կրթության,գիտության,մշակույթի և սպորտի նախարարությունը հայտնում է, որ Առողջապահությն նախարարությունից հատուկ ցուցումներ չեն ստացել, ուստի  երկուշաբթի օրվանից ուսումնական հաստատություններում դասերը կվերսկսվեն։

«Դասապրոցեսը բնական հունով շարունակվելու է, ինչպես ամեն տարի գարնանային արձակուրդներից հետո, այդպես էլ հիմա»,- նշում է ԿԳՍՄ մամուլի խոսնակ Օֆելյա ԿամավոսյանըՕֆելյա Կամավոսյանը։   

            Բարձրագույն ուսումնական հաստատությունները ևս երկուշաբթի օրվանից վերսկսելու են դասերը, բայց դեռ որոշում չկա՝ երբ պետք է լրացվեն բաց թողնված դասերը, քանի որ բարձրագույն ուսումնական հաստատություններում գարնանային արձակուրդներ չկան։

            Հիշեցնենք, որ Հանրապետությունում սուր շնչառական՝ կորոնավիրուսային վարակի կանխարգելման նպատակով իրականացվող միջոցառումների շրջանակում որոշում է կայացվել արձակուրդ հայտարարել մարտի 2-8-ը բոլոր ուսումնական հաստատություններում։