A
A
Կառավարությունում բոլորի ջերմությունը ստուգում են, նոր ներս թողնում
Աջակցիր «Ա1+»-ինԿառավարությունը կորոնավիրուսի դեմ կանխարգելման միջոցներ է ձեռնարկել։ Շենք մուտք գործելիս յուրաքանչյուրի ջերմությունը ստուգվում է։ Տեղադրված է նաև ախտահանիչ հեղուկ՝ ալկոգել։
«Ա1+»-ի հարցին, թե որևէ մեկի մոտ ջերմություն եղե՞լ է, ասացին՝ ոչ: Մեզ տեսանկարահանել չթույլատրեցին։ Նշենք, որ նման միջոցառումներ կատարվում են նաև Ազգային ժողովում։
Հիշեցնենք, որ մարտի 1-ին Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակված 1 բերովի դեպք: Պացիենտը 29 տարեկան քաղաքացի է, նա կնոջ հետ փետրավարի 28-ին Իրանից է ժամանել Հայաստան: Մեկուսացվել է 32 անձ, նրանք գտնվում են Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցում։