Բացել լրահոսը Փակել լրահոսը
Captudsfsre
A A
Հասարակություն

Մեր հայրենակիցներն ապահովված են ամեն ինչով. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել «Գոլդեն Փելես» հյուրանոցից (տեսանյութ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցից, որտեղ գտնվում են կորոնավիրուսի կասկածով մեկուսացված մարդիկ: Փաշինյանը նաև գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ստորև.

«Կորոնավիրուսի պատճառով մեկուսացված մեր հայրենակիցները Ծաղկաձորի «Գոլդեն փելես» 5 աստղանի հյուրանոցում ապահովված են ամեն ինչով՝  ներառյալ սնունդը: Բացառված է նրանց շփումն արտաքին աշխարհի հետ։

Նրանց հետ շփվող անձնակազմի անվտանգությունն ապահովված է: Հյուրանոցում այլ մարդիկ չկան։ Ամենակարևորը՝  նրանց մոտ ոչ մի ախտանշան չկա, նրանք բոլորը լավ են զգում: Սիրում ենք բոլորիդ»։