Բացել լրահոսը Փակել լրահոսը
44.thumb
A A
Հասարակություն

Սամվել Կարապետյանի դերն ու վաստակը արժանի է խոնարհման․ «Երկիր Ծիրանի»

«Երկիր Ծիրանի» կուսակցության ցավակցական ուղերձը հուշարձանագետ Սամվել Կարապետյանի  մահվան կապակցությամբ

Հավերժ խոնարհում

Այսօր՝ 27.02.2020 թվականին, երկրային կյանքին հրաժեշտ տվեց իր գործին անմնացորդ նվիրված, մարդկային բարձր նկարագրի տեր անհատականություն, ում անցած ճանապարհը, ոգեշնչման և հայրենասիրության դասեր են գալիք սերունդների համար, իսկ նրա դերն ու վաստակը` արժանի խոնարհման:

Խորապես վշտակցում ենք հայ անվանի հուշարձանագետ, պատմաբան, բանահավաք, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի երևանյան գրասենյակի նախագահ՝ Սամվել Կարապետյանի անժամանակ մահվան կապակցությամբ:

Վստահ ենք, որ նրա գործունեությունը իր շարունակությունն ու զարգացումն է գտնելու հայ մշակույթի պատմության մեջ:

Մեծ կորուստ բոլորիս համար…

Խոնարհվում ենք:

Իր հարցազրույցներից մեկի ժամանակ Սամվել Կարապետյանն ասել է.

«Խորհրդանիշերը պատահական չեն կարող լինել, ինչպես մարդու անունը: Այն մարդուն միշտ ճիշտ ճանապարհ է ցույց տալիս: Եթե խորհրդանիշը ճիշտ ընտրված լինի, այն անպայման օգնելու է ազգին: Այն, որ Արարատ լեռը մեր զինանշանում ստորադասված է, միանշանակ է: Արարատ լեռն իր վեհաշուք տեսքով այնքան հզորություն ունի իր մեջ, որ միայն դա հերիք է»:

 

«Երկիր Ծիրանի» կուսակցություն