Բացել լրահոսը Փակել լրահոսը
Pasargad_nowruz_2013-1
A A
Հասարակություն

Նովրուզը Հայաստանում կտոնե՞ն իրանցիները

Աշխարհի մի քանի երկրում տարածում է ստացել կորոնավիրուսի նոր տեսակը, այդ թվում՝ Իրանի Իսլամական Հանրապետությունում։ Վարակվածների թվում են նաև Իրանի առողջապահության փոխնախարար Իջար Հարիրչին, Իրանի 13-րդ վարչական շրջանի ղեկավար Ռահմազադեն։

Մարտի 21-ին իրանական ամանորի՝ Նովրուզի տոնն է։

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տնօրեն Կարեն Ղազարյանից հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք Իրանի քաղաքացիները հետաձգել են Նովրուզի տոնումը, որ լինում է ամեն տարի համալիրում։ «Դեռևս այդպիսի լուր չունենք։ Ապրիլի մեկի համար նշանակված օր կա, բայց հետաձգման մասին տեղեկություն չկա»,- նշեց համալիրի տնօրենը։

Ճշտմանը, այսինքն՝ ո՛չ հետաձգե՞լ են, ո՛չ էլ հաստատե՞լ միջոցառումը, պատասխանեց, որ պայմանագիր ունեն կնքված․ «Մեկ ամիս դեռ կա, ապրիլի 1-ին պետք է լինի, դեռ ոչ մի ստույգ տեղեկություն հետաձգելու մասով չի եղել»։

«Նորք Ռեզիդենս» հյուրանոցից հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք կորոնավիրուսի կապակցությամբ Իրանի քաղաքացիները չեղարկե՞լ են իրենց կողմից պատվիրված համարները, պատասխանեցին, որ բոլոր պատվերները չեղարկվել են․ «Տարբեր տուրիստական գործակալություններ զանգել, չեղարկել են»։

Հոլլիդեյ Ինն Էքսպրես հյուրանոցից հայտնեցին, որ իրանական շուկայից այդքան շատ ամրագրումներ չեն ունենում։ «1-2 ամրագրում է եղել, որոնք չեղարկվել են»,- նշեցին հյուրանոցից։

«Անի Պլազա» հյուրանոցից էլ ասացին, որ չեն կարող կոնկրետ թիվ նշել, քանի որ տուր-կազմակերպությունները հստակ թիվ չեն նշում, բայց Իրանի քաղաքացիների համար պատվիրված համարների չեղարկում դեռ չի եղել։

Մենք նաև կապ հաստատեցինք Հայաստանում Իրանի դեսպանատան հետ՝ տեղեկանալու, թե արդյո՞ք չեղարկումներ  եղել են և ի՞նչ իրավիճակ է տիրում այդ ուղղությամբ։

«Եթե տուրերի մեջ կան Հայաստանի քաղաքացիներ, որ պետք է մեկնեն Իրան, այսինքն՝ իրանական անձնագիր չունեն, մոտակա երկու շաբաթվա մեջ արգելված է իրենց մուտքն Իրան։ Եվ հակառակը՝ ովքեր Հայաստանի անձնագիր չունեն, Իրանի քաղաքացի են, չեն կարող գալ Հայաստան։ Դեսպանատունն ինֆորմացիա է տրամադրում միայն մուտքի և ելքի հետ կապված»,- նշեցին դեսպանատնից։