Բացել լրահոսը Փակել լրահոսը
18.05.13-9550Սերժ-Սարգսյան
A A
Հասարակություն

Սերժ Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը չի վերացվի

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված երկրից չհեռանալու մասին ստորագրությունը չի վերացվի:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանն այսօր մերժել է Սերժ Սարգսյանի պաշտպանների միջնորդությունը՝ Սարգսյանի նկատմամբ ստորագրությունը չհեռանալու մասին խափանման միջոցը վերացնելու և դրանով, իրենց գնահատմամբ, Ս. Սարգսյանի իրավունքների և ազատությունների խախտումները վերացնելու նախաքննական մարմնին պարտավորեցնելու մասին:

Այս մասին ՀԺ-ի հարցին ի պատասխան ասել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Սերժ Սարգսյանը մեղադրվում է պետական բյուջեից մոտ կես միլիարդ դրամի հափշտակությունը կազմակերպելու մեջ: