Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Տնօրենին աշխատանքից ազատումը մեզ լռեցնելու փորձ է․ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի կանխարգելման բաժնի վարիչ  (տեսանյութ)

ՁԻԱՀ-ի կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի No. 24-Ա հրամանով 2020 թ. փետրվարի 25-ից ազատվել է աշխատանքից։ Այս մասին տեղեկացնում է ՁԻԱՀ-ի կանխարգելման Հանրապետական կենտրոնը՝ իր ֆեյսբուքյան էջում:

Նախարարի  որոշումը կենտրոնի աշխատակիցների մոտ դժգոհություններ է առաջացրել։ Նրանք կարծում են, որ այս որոշումը իրենց լռեցնելու համար է։

«Ժամանակավոր պաշտոնակատարի անակնկալ նշանակումը մենք դիտարկում ենք, որպես փորձ մեզ լռեցնելու, ինչ հետ մենք համաձայն չենք և շարունակելու ենք այս հարցը բարձրացնել»․ նշում է ՁԻԱՀ-ի կանխարգելման Հանրապետական կենտրոնի կանխարգելման բաժնի վարիչ Ժանետա Պետրոսյանը։

Հիշեցնենք, որ Կառավարությունը որոշում էր կայացրել ՁԻԱՀ-ի կանխարգելման Հանրապետական կենտրոնը միացնել «Նորք» Ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցին։

«Տնօրենի ազատման որոշումը կայացվել էր փետրվարի 24-ին, այն դեպքում, երբ տնօրենը գտնվում է ժամանակավոր անաշխատունակ վիճակում։ Մենք ամիսներ շարունակ մեր դժգոհությունն ենք ներկայացրել Կենտրոնի Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցին՝ միավորվելու համար։ Մասնագիտական խմբերի  հետ քննարկումներ ենք հրավիրել, սակայն մեր ցանկությանը չեն ընդառաջել»։

Ժանետա Պետրոսյանը նշում է, որ տնօրենի պաշտոնից ազատման հիմք է նշվել է վերջինիս  պարտականությունները ոչ պատշաճ կատարելը․

«Ամեն դեպքում նախարարի տրված հանձնարարականների հետ կապված ներկայացվել են նախարարություն և չեմ կարող խոսել ոչ պատշաճ աշխատանք կատարելու մասին»։

Ժանետա Պետրոսյանը նշում է, որ խնդրի վերաբերյալ իրենց մտահոգությունները ներկայացրել են նաև ՄԻԱՎ-ով ապրող մարդիկ։ Նամակով դիմել են նախարարություն, սակայն իրենց հուզող հարցերի պատասխանները դեռևս չեն ստացել։