Ի՞նչ փոփոխություններ են սպասվում ոստիկանության բարեփոխումների շրջանակում (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Մեր ռազմավարական բոլոր ուղղությունների ճանապարհին կրթությունն է», - «ՀՀ ոստիկանության բարեփոխումների ռազմավարության և դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագրի» հանրային քննարկում» աշխատաժողովի ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանը։
Ոստիկանության կրթահամալիրում, ըստ նրա, պետք է ներդնել նոր ծրագիր, ոստիկանների պատրաստման մեթոդ, կրթական միջավայրի ստեղծում։
Որպես փոփոխություն ոստիկանական համակարգում՝ փոխնախարարը նշեց պարեկային ծառայության ներդրումը, օպերատիվ կառավարման կենտրոնի ստեղծումը։ «Իր բնույթով պարեկային ծառայությունը ոստիկանության արտաքին ծառայության 80-90 տոկոս կրկնությունն է։ Պարեկները կոնկրետ քաղաքացիների հետ շփվող ծառայողներն են», - նշեց գործադիր իշխանության ներկայացուցիչը։
Վերջինս նաև բարեփոխման շրջանակներում առանձնացրեց համայնքային ոստիկանության վերանայման հարցը, որը քաղաքացիների հետ առաջին առնչվողներից մեկն է։ Ռազմավարության համաձայն՝ նախատեսվում է նաև ոստիկանական զորքերի օրենսդրական փոփոխություն, զինվորականից անցում դեպի ոստիկանական, քաղաքացիական, մասնագիտացման տեսանկյունից՝ հոգեբանական, մարտավարական և այլն։
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, Ճանապարհային ոստիկանության պետի նախկին տեղակալ Արմեն Խաչատրյանը նշեց, որ պարեկային ոստիկանն արձագանքելու է իրավախախտումների և հանցագործությունների բոլոր դեպքերին, որոնց մասին ահազանգ կստանա։ «Այսինքն՝ ճանապարհային երթևեկության կանոններից սկսած մինչև հանցագործության դեպքերին անմիջապես արձագանքելու է »,- մանրամասնեց Օրենսդիր իշխանության ներկայացուցիչը։
Ըստ պատգամավորի՝ պարեկային ծառայությունը պետք է ունենա լավագույն տրասնպորտային միջոցները, զենքը, համազգեստը, տեխնիկական, ծրագրա-տեխնիկական հագեցվածությունը տրասնպորտային միջոցների մեջ՝ անձին նույնականացնելու, վարչական ակտեր կազմելու համար։
«Իհարկե ոստիկանությունը չպետք է նախաքննություն իրականացնի բոլոր գործերով։ Որոշակի գործեր կան, որոնք պետք է Քրեական դատավարության օրենսգրքով վերապահվեն նրա իրավասությանը։ Օրինակ՝ ճանապարհա-տրանսպորտային պատահարների քննությունը․ ի՞նչ իմաստ ունի ուղարկել Քննչական կոմիտե և ծանրաբեռնել ՔԿ-ին»,- ընդգծեց Խաչատրյանը։
Վերջինս նաև բարեփոխման շրջանակներում առանձնացրեց համայնքային ոստիկանության վերանայման հարցը, որը քաղաքացիների հետ առաջին առնչվողներից մեկն է։ Ռազմավարության համաձայն՝ նախատեսվում է նաև ոստիկանական զորքերի հարցում օրենսդրական փոփոխություն՝ զինվորականից անցում դեպի ոստիկանականի, քաղաքացիականի, իսկ մասնագիտացման տեսանկյունից՝ հոգեբանական, մարտավարական և այլն։
Մանրամասները՝ տեսանյութերում։