Բացել լրահոսը Փակել լրահոսը
l-rIpJzbMNgQ
A A
Պաշտոնական

Քրեական գործի հարուցումը մերժվել է

Մատենադարանի Հանրային կապերի բաժնից տեղեկացնում են․
 
«Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի վերաբերյալ Մատենադարանի աշխատակիցների արհեստակցական կազմակերպության ՀՀ դատախազություն ներկայացրած 03.12.2019 թ. դիմումի առնչությամբ ստացվել է ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության կենտրոնական բաժնի 04.02.2020 թ. № 11/2747 որոշումը. Գայանե Այվազյանի դիմումի հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժել՝ հանցակազմի բացակայության հիմքով։

 

Ա. ՄԱԼԽԱՍՅԱՆ

Մատենադարանի հոգաբարձուների

խորհրդի քարտուղար»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Մատենադարանի աշխատողների արհեստակցական կազմակերպությունը դիմումով հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել ՀՀ իրավապահ մարմիններին։