Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արման Աբովյան Arman Abovyan
A A
Հասարակություն

Պետք չէ լուրջ դեմքով պնդել, թե իրավիճակը ստաբիլ է. Իրանն ինքը նախաձեռնում է շատ կտրուկ քայլեր․ Արման Աբովյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման  Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Իրանում կորոնավիրուսի տարածմանը․

«Ասում են` կորոնավիրուսին վերաբերող խուճապ մի տարածեք։ Իհարկե,մասնակի համաձայն եմ, որ իրար պատեպատ խփել պետք չէ և սարսափազդու ցնցումների մեջ ընկնելն ավելորդ է, բայց նույնքան պետք էլ չէ «լուրջ»դեմքով պնդել, թե «իրավիճակը ստաբիլ է և վախենալու բան չկա»:

Հավատացնում եմ ձեզ, որ, հաշվի առնելով շնչուղային հիվանդություն ունեցողների քանակը հիվանդանոցներում այս պահին (իսկ ես հենց հիմա մայրաքաղաքի հիվանդանոցների մեկում եմ), կարծում եմ, որ պետք է անհապաղ ձեռնարկել ավելի լայնածավալ գործողություններ`կորոնավիրուսի ներթափանցումը կանխելու համար։

Այո, գիտեմ, որ հայ-իրանական սահմանակետում խստացվել է հսկողությունը Իրանից ժամանողների հանդեպ, սակայն հաշվի առնելով, որ կորոնավիրուսի ինկուբացիոն ժամանաշրջանը բավականին մեծ է (2-3 շաբաթ), կարծում եմ, որ անցակետերում խստացումը լիարժեք չի լուծի խնդիրը։

Հասկանալի է, որ պետք է գնալ ժամանակավոր կտրուկ քայլերի, օրինակ` առավել խստացնել Իրանից եկող մարդկանց մուտքը մեր տարածք։ Համոզված եմ, որ մեր իրանցի եղբայրներն այս քայլը կընկալեն որպես ադեկվատ, նամանավանդ, որ ՀՀ Իրանի դեսպանությունը արդեն իսկ ժամանակավոր դադարեցրել է հյուպատոսական ծառայություներ տրամադրել (չնայած մենք ունենք Իրանի հետ "բաց սահմանի" պայմանագիր) ։

Համենայն դեպս, Իրանն ինքը նախաձեռնում է շատ կտրուկ քայլեր կորոնավիրուսի տարածման դեմ, օրինակ` Իրանում դպրոցները ժամանակավորապես փակվել են։

Մի խոսքով, պետք է չընկնելով պանիկայի մեջ, այնուամենայնիվ ձեռնարկել ավելի կտրուկ կանխարգելիչ քայլեր»։