Բացել լրահոսը Փակել լրահոսը
46520210_376233356447373_7446667555399270400_n_thumb_v1.thumb
A A
Հասարակություն

Օրակարգում են կորոնավիրուսի ներթափանցման կանխման բոլոր տարբերակները՝ ընդհուպ Մեղրիի փակման հարցը. Նարեկ Զեյնալյան

ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․

«Վերջին օրերին FB-ում ակտիվ քննարկում է ծավալվում Իրանում հայտնաբերված կորոնավիրուսով ախտահարման և մահվան դեպքերի շուրջ։

Տեղեկացնեմ, որ այսօր խոսել եմ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ և քննարկել ենք կորոնավիրուսի շուրջ ստեղծված իրավիճակը։

Ամենօրյա ռեժիմով ստացվում է տեղեկատվություն, ինչը վերլուծության է ենթարկվում, ամենայն մանրամասնությամբ գնահատվում են հնարավոր ռիսկերը և բոլոր հնարավոր զարգացումները։

Օրակարգում են վիրուսի ներթափանցման կանխման բոլոր տարբերակները՝ ընդհուպ մինչև Մեղրիի սահմանային անցակետի ժամանակավոր փակման հարցը»։