Բացել լրահոսը Փակել լրահոսը
Untitled
A A
Հասարակություն

Իտալիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 17-ի (տեսանյութ)

Իտալիայի հյուսիսում գտնվող Կոդոնիո քաղաքը ուրվականների քաղաք է հիշեցնում. դատարկ փողոցներ, փակ դպրոցներ, բազմաթիվ խանութներից գործում է միայն մեկը՝ հացաբուլկեղենի, ինչպես նաև մեկ դեղատուն: Բնակիչներին համառորեն խորհուրդ են տալիս մնալ տանը ։ 
 
Այս մասին տեղեկանում ենք Եվրանյուզից։  
 
Շաբաթ օրը Կոդոնյոյում մահացել է տարեց մի կին, որը դարձել է COVID-19-ի երկրորդ զոհը։ Կորոնավիրուսն այստեղ տարածվել է 38-ամյա մի տղամարդուց։
 
«Ես մի քիչ վախենում եմ, դա ճիշտ է, մենք բոլորս կարող ենք վարակվել ։  Ես աշխատում եմ ռեստորանում, անընդհատ շփվում եմ մարդկանց հետ, Դա իսկապես վտանգավոր է» ։ 
 
«Մենք բոլորս վախեցած ենք, բայց հույս ունենք, որ ամեն ինչ լավ կլինի։ Վատ  զգալու դեպքում պետք է անմիջապես գնալ բժշկի, քանի որ բուժումը հնարավոր է», — ասում են Կոդոնյոյի բնակիչները ։ 
 
Ըստ աղբյուրի՝  Իտալիայում վարակակիրների թիվը  հասել է 17-ի։
 
Իտալիայի իշխանությունները լուրջ սահմանափակող միջոցներ են սահմանում, որպեսզի թույլ չտան վիրուսի հետագա տարածումը.Կոդոնյոյից, ինչպես նաեւ երկրի հյուսիսում գտնվող մի քանի այլ քաղաքներից դուրս գալու համար կարող է քրեական պատիժ սպառնալ:
 
 Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն ասում է․
 
«Էպիկենտրոն համարվող շրջաններում մուտքն ու ելքը կիրականացվի միայն հատուկ կարգադրություններով»:
 
Մեծ Բրիտանիայում այդ ընթացքում ստուգում են անցնում Diamond Princess օդանավի նախկին ուղեւորները։ Երեք տասնյակ բրիտանացիներ եւ Եվրոպայի մի քանի այլ երկրների քաղաքացիներ նախօրեին ժամանել են Ճապոնիայից:
 
Այնտեղ վիրուսի հետքեր նրանց մոտ չեն գտել։ Բայց բժիշկները ցանկանում են եւս մեկ անգամ ստուգել. համաճարակաբանները կասկածում են, որ կորոնավիրուսը դեռեւս չբացահայտված մեթոդներ ունի տարածման համար:
 
Չինաստանում կրկին հիվանդացածների թվի աճ է գրանցվել ՝ կիրակի առավոտյան հաստատված 648 դեպք ՝ շաբաթ օրը ավելի քիչ, քան 400 դեպք։ Երկրում վարակվածների ընդհանուր թիվը հասնում է 77 հազարի, որոնցից ավելի քան 2400-ը մահացել են ։