Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Թափվող տերևների և ճյուղերի վերամշակման ծրագիրը ներկայացվել է Կառավարությանը (տեսանյութ)

«Էկոլայֆ» ընկերությունը, որը Ռուսաստանի Դաշնությունում զբաղվում է թափոնների վերամշակումով, առաջարկում է Հայաստանում իրականացնել աղբի տարանջատման համակարգ։

 «Մեր հիմնական նպատակն է, որ կարողանանք Հայաստանում ներդնել աղբի տարանջատման եղանակը։ Մեր կողմից կան ստեղծված տարբեր աղբի հավաքման հարթակներ, որոնք ներկայացնում են մի քանի աղբաընդունիչներ՝ պլաստիկի, ապակու, ընդհանուր աղբի և թղթի որտեղից աղբի տեղափոխվելու է ստեղծվող աղբամշակման գործարան: Աղբամանների հիմնական նորույթն այն է, որ աղբը գտնվում է գետնի տակ մոտ 5 մետր խորության վրա հատուկ ստեղծված բունկերների մեջ և մենք, ուսումնասիրելով միջազգային փորձը, նաև առկա խնդիրները, ստեղծել ենք այն տարբերակը, որը ավելի անվնաս, մատչելի և գեղեցիկ է»,-նշում է «Էկոլայֆ» ընկերության համահիմնադիր Կարեն Ռոստոմյանը։

Կարեն Ռոստոմյանը նշում է, որ աղբը տեղափոխվում է ագրոարդյունաբերական, աղբավերամշակման գործարան, որտեղ էլ  աղբը տարանջատվում է, և ստանում են ապակե, թղթի ապրանքներ, իսկ մնացածից  ստանում են  գազ և հետագայում գազի գեներատորի շնորհիվ՝ էլեկտրական էներգիա, որը կարող է ծառայել տարբեր տնտեսության ոլորտներում, թե՛ ջերմոցային տնտեսությունում, և թե՛ արդյունաբերությունում։

Կարեն Ռոստոմյանը նշում է, որ նրանց առաջնային ծրագիրն է Հայաստանում իրականացնել թափված տերևների և ճյուղերի վերամշակում․

 «Հիմա առաջին հերթին ցանկություն ունենք Հայաստանի շուկա մտնել մեր առաջնային ներդրումով։ Դա թափված տերևների և ճյուղերի վերամշակումն է , որի վերամշակումից այլընտրանքային վառելիքի ստացումն է, որը մենք կարծում ենք՝ ռազմավարական ծրագիր է, քանի որ այն հնարավոր է սահմանամերձ շրջաններում օգտագործել որպես այլընտրանքային վառելիք»։

Կարեն Ռոստոմյանը նշում է, որ խնդրի վերաբերյալ հանդիպում են ունեցել էկոնոմիկային նախարարի և էկոլոգիայի նախարարության և քաղաքապետարանի հետ, սակայն դեռևս հստակ պատասխան չի տրվել, թե ինչպես պետք է իրականացվի տեղափոխումը և այլ հարցեր․

«Սկզբնական համագործակցության ուղիները գտել ենք, հանդիպել ենք էկոլոգիայի նախարարությանը, դիմել ենք նաև քաղաքապետարանի հետ, բայց հիմա մենք սպասում ենք քայլերի, հասկանալու, թե ում հետ կարող ենք համագործակցել, որովհետև մեզ հետաքրքրում է թափոնների քանակը, ո՞նց է գործունեությունը իրականացվելու, ո՞վ է այն հավաքագրելու և աղբավայրի փոխարեն այն տեղափոխելու մեզ մոտ, որպեսզի մենք կարողանանք վերամշակել։ Առայժմ այս հարցերի պատասխանը չունենք։ Ցանկանում ենք ներդրում անել և ներկրել այդ սարքավորումներն, այստեղ ներդնել այդ բիզնեսը»։

Ընկերության համահիմնադիր Գևորգ Նահապետյանը նշում է, որ հաշվի առնելով, որ Հայաստանում գետնի տակ կոմունիկացիաները շատ խիտ են, առաջարկվում է աղբի տարրաները տեղադրել նոր կառուցվող թաղամասերում։ Նա ընգծում է, որ այդ ստորգետնյա տարրաները հնարավոր է տեղադրել շենքի կողքին, քանի որ այն հոտ չունի։ Այն զբաղեցնում է 2-3 ք/մ տարածք և այն 10-20 խ/մ է պարունակում։

Կարեն Ռոստոմյանը նշում է, որ ծրագրի իրականացման համար պատրաստ են ներդնել 40 մլն դրամ։ Ինչպես նաև պետք է իրենց տրամադրվի 2,5-ից 3000 ք/մ տարածք։ Իսկ ինչ վերաբերվում է աղբամշակման ծրագրի ընդհանուր նախագծին, ապա այն կազմում է 6մլն եվրո, որը իր մեջ է ներառվում նաև աղբավերամշակման գործարանի ստեղծումը՝ իր արտադրամասերով։ Կստեղծվի 250-300 աշխատատեղ։