Բացել լրահոսը Փակել լրահոսը
86975395_651106085635135_4017848361020293120_n
A A
Քաղաքականություն

Գեղարքունիքում «ջիփեր» և «դղյակներ» ունեցող 983 ընտանիք զրկվել է նպաստից․ մարզպետ (տեսանյութ)

«Երբ դու գնացիր և զերկիրս ամենայն ընդ քեզ տարար, ես ավերակաց ո՞ւմ թագավորեմ»,- Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ասպես սկսեց իր ամփոփիչ ասուլիսը՝ նշելով, որ այս հարցը իրնքն իրեն տալիս է շաբաթը գոնե մեկ անգամ:

Սանոսյանն ասում է՝ թեւ մարզում կան բազմաթիվ խնդիրներ, այնուամենայնիվ տարին մարզի համար նախորդ տարին հետաքրքիր, աշխույժ, ձեռքբերումներով լի տարի է եղել.

«Իրականացրել ենք 103 սուբվենցին ծրագիր, ծրագրերը բազմազան են եղել, դրանց մեջ եղել է ութ մանկապարտեզի խնդիր, որոնցից երկուսը ամբողջովին նոր կառուցվող, վեցը՝ հիմնանորոգված, եղել է 36 ճանապարհաշինության ծրագիր, 17 ոռոգման  ցանց, 13 լուսավորման, կառուցվել են մշակույթի տներ և այսպես շարունակ»:

Մարզպետը նաև տեղեկացրեց, որ դպրոցներում բավականին աշխատանք է տարվել՝ ուսումն ավելի բարվոք պայմաններում ապահովելու համար:

Մարզում նախորդ տարի բացվել է վեց Արմաթ լաբորատորիա, լաբորատորիաների ընդհանուր թիվը դարձել է 46:

Սանոսյանը տեղեկացրեց նաև՝ մարզի ուսուցիչների և տնօրենների 39 տոկոսի աշխատավարձը բարձրացել է խնայողությունների հաշվին:

Մարզում կա արդեն 47 համայնք, որտեղ իրականացվում է աղբահանություն, սա ըստ մարզպետի, կարևոր է Սևանա լճի մաքրությունը պահպանելու տեսանկյունից:

Մարզում ավելացել են նաև փառատոնները, անցյալ տարի առաջին անգամ անցկացվել է ձկան փառատոն, ավելուկի փառատոն, որոնք լինելու են շարունական, սա հանգեցրել է նրան, որ նախորդ տարի զբոսաշրջիկների թիվը մարզում  ավելացել է 52 տոկոսով:

Մոտ հազար ընտանիք զրկվել է փարոսից և շատ դեպքերում վերականգնվել է արդարությունը,-նշում է մարզպետը և հավելում, որ   տարվա վերջում 239 ընտանիքի տրամադրվել է անասուններ, խոտ, որպեսզի նրանք զբաղվեն անասնապահոությամբ:

Մարզպետը նշեց, որ Գեղարքունիքում «ջիփեր» և «դղյակներ» ունեցող ընտանիքներն են զրկվել «Փարոս»-ից։ Գնել Սանոսյանն ասում է՝ ուրախ է, որ փոխվեցին Կադաստրի կոմիտեի և Քաղաքաշինության պետական կոմիտեի ղեկավարները։ «Կադաստրն ու քաղշինն այն կառույցներն են, որոնց հետ աշխատելիս բախվում էին շատ մեծ անհարմարությունների և դժվարությունների: Նախկինում անհարկի մերժումներ էր լինում հողերի կարգավիճակը փոխելու հետ կապված, այսինքն՝ լինում էին դեպքեր, որ առաջին անգամ մերժում էին մեզ, նույն թուղթը երկրորդ կամ երրորդ անգամ ուղարկելուց հետո չէին մերժում»,-ասաց մարզպետը` հավելելով, որ հիմա Կադաստրի կոմիտեի հետ նման խնդիր չունեն։

Սանոսյանը նշեց նաև, որ խոսքը Սարհատ Պետրոսյանի և Վահագն Վերմիշյանի մասին է։ Սանոսյանի պնդմամբ՝ Գեղարքունիքում, օրինակ, կա շենք, որը սեյսմակայուն է, սակայն, քանի որ ոմանք աչք են ունեցել այդ շենքի վրա, շենքը փաստաթղթերով դարձրել են ոչ սեյսմակայուն։

Սանոսյանը վստահեցրեց, որ մարզում ապօրինի օտարումների հետ կապված առաջիկայում աղմկահարույց բացահայտումներ կլինեն, մասնավորապես խոսքը պետական շենքերի, շինությունների օտարման մասին է։

Գնել Սանոսյանը նշեց, որ 135  սուբվենցիոն ծրագրերի հայտ են ներկայացրել, 17 ճանապարհաշինական ծրագրեր են իրականացվելու մարզում:

Այս տարի մարզում կկառուցվի նոր հինգ դպրոց, -տեղեկացրեց Սանոսյանը։ 

Ըստ նրա՝ մարզում կան դպրոցներ, որ 1978 թվականից մինչ հիմա չեն վերանորոգվել, կան նաև դպրոցներ, որոնք վերանորոգվել են նույնիսկ մի քանի անգամ։