Բացել լրահոսը Փակել լրահոսը
Book-reading
A A
Պաշտոնական

Հայաստանում կանայք ավելի շատ են գրքեր կարդում, քան տղամարդիկ

Հայաստանում վերջին տարիներին շատերն են նշում գիրք նվիրելու օրը։ Իսկ հետաքրքիր է՝ հայաստանցիների քանի՞ տոկոսն է առհասարակ տպագիր գիրք կարդում։ 

Բրեվիսի հետազոտության արդյունքում պարզվել է, որ տպագիր գիրք կարդում է հայաստանցիների 32.8%-ը։ Ընդ որում՝ ընթերցասեր կանանց թիվը գրեթե 2 անգամ գերազանցում է տղամարդկանց թվին, համապատասխանաբար՝ 41.9% և 23.4%։ Ամեն օր գիրք կարդում է հայաստանցիների 9%-ը։ Այս տվյալով ևս կանայք առաջատարն են՝ 12% ընդդեմ տղամարդկանց 5%-ի։