Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

«Դատախազը մի հատ ճտացրեց, դատարանը խափանման միջոցը փոխեց»․ Մանվել Գրիգորյանի փաստաբան (տեսանյութ)

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, հաշվի առնելով, որ Երկրապահ կամավորականների միության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը փոխվել է, որոշել է վերջինիս՝ անօրինական կալանքով խոշտանգման փաստի հետ կապված գործը առաջնային կարգով չլսել։ Այս մասին տեղեկացրեց Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը՝ նշելով, որ այն կլսվի սովորական ընթացակարգով։

Փաստաբանը ընդգծում է, որ Գրիգորյանը, խափանման միջոցը փոխվելուց հետո, շարունակում է բուժում ստանալ ստացիոնար կարգով՝ «Նաիրի» բժշկական կենտրոնում, սակայն նրա առողջական վիճակը ավելի վատացել է։

«Այն, որ անբուժելի հիվանդություններ ունեցող մարդուն թույլ չեն տալիս մերձավորների միջոցների հաշվին բուժում ստանալ, կարող է դիտվել հաշվեհարդար, դաժան վերաբերմունք, խոշտանգում, որը Հայաստանում պետք է տեղ չունենա։ Վարույթ իրականացնող մարմինն այնքան կամք ունեցավ , որ գտավ, որ խափանման միջոց կալանքի հիմքերը բացակայում են եւ փոխեց, բայց դրանից հետո հնարավորություն չի տալիս, որ անձը կարողանա բուժում ստանալ։ Դա փաստում է այն մասին, որ շարունակվում է Մ․ Գրիգորյանի հանդեպ դաժան վերաբերմունքը»։

Լևոն Բաղդասարյանը նշեց, որ արտերկրից եկած բժիշկները փաստել են, որ Մանվել Գրիգորյանը պետք է բուժումը շարունակի դրսում։

«Շաբաթներ առաջ մենք միջնորդություն ներկայացրինք, որ Մ․ Գրիգորյանը տեղափոխվի արտերկիր բուժման, դատարանը մերժեց։ Մերժման հիմքում դրեց, որ միջնորդությունն անհիմն է։ Տևական ժամանակ դատարանը խափանում կալանքը փոխելու միջնորդությունը մերժում էր։ Դատախազը այ սենց մի հատ ճտացրեց, միջնորդություն արեց, դատարանը խափանումը փոխեց։ Նույն անձնավորությունն էր, ոչ մի բան չէր փոխվել, բարձրաձայնում, ասում էինք՝ հիվանդություններ ունի, այդ ժամանակ էլ բարձրաձայնեցինք»,- ասաց նա։