Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Տնտեսություն

Հայաստանն այսօր պատրաստ չէ լուրջ ներդրումների․ Բագրատ Ասատրյան (տեսանյութ)

ՀՀ կենտրոնական բանկի նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանը կարծում է, որ Հայաստանն այսօր պատրաստ չէ լուրջ ներդրումների։ Դա, ըստ նրա, այսօրվա խնդիր չէ։

«Հայաստանի զարգացման վերջին տասնամյակներն այնպիսին էին, որ ներդումների հոսքը պետք է կրճատվեր»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա։

Ըստ տնտեսագետի՝ վերջին տասնամյակում ներդրումների աճը պայմանավորված է եղել կոնկրետ գործարքներով, և այս խնդիրն այսօր էլ Հայաստանում դեռևս լուծված չէ, ինստիտուցիոնալ լուծումներ են հարկավոր։ «Մանավանդ, եթե խոսքը գնում է ուղղակի օտարերկրյա ներդրումների մասին, մենք պատրաստ չենք։ Եվ պետք չէ սպասել այս տարի, մյուս տարի, մինչև 23-24 թվականը»,- նշեց Ասատրյանը։ 

Վերջինս հավելեց, որ այս հարցում բյուջեն, իշխանությունն անելիք ունեն, պատասխանատվություն պետք է վերցնեն՝ սկսած առանձին կոնկրետ ծրագրերից, մշակումից և միջազգային հանրության ներկայացնելուց մինչև այդ ծրագրերի իրականացմանը նպաստելուց։ Ասատրյանի խոսքերով՝ դատական համակարգի զարգացմամբ ներդրումների հոսքն էապես կավելանա։

Հարցին, թե 2019 թվականին քանի՞ տոկոս տնեսական աճ պետք է լինի, որ դա արձանագրենք որպես տնտեսական զարգացում, տնտեսագետը պատասխանեց, որ ցանկացած թիվ կարող է լավ լինել։ 

«Թվի բովանդակությունը, որակը պետք է լինի բարձր։ Օրինակ՝ եթե մենք ասենք 8 տոկոս տնեսական աճ ունենայինք, հանքարդյունաբերությունը՝ 0 կամ մինուս, վերամշակող արդյունաբերությունը՝ 10 տոկոս, շինարարությունը՝ 10 տոկոս, ես այստեղ որակ կտեսնեի։ Աճ, որը նպաստում է աշխատատեղերի ստեղծմանը»,- ընդգծեց նա։

Ասատրյանի խոսքերով՝ մենք պետք է խնդիր դնենք, թե 10-20 տարի հետո եվրոպական կենսամակարդակի որ տոկոսը կցանկանանք ունենալ Հայաստանում, աղքատության ինչ մակարդակ, և այստեղից էլ պետք է կառուցվեն մեր ցուցանիշները։  

Մանրամասները՝ տեսանյութում։