«Բեսթ Լայֆ» հայ-ճապոնական կենտրոնի աշխատակիցներին ոսկե մեդալ շնորհվեց (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀայ- ճապոնական «Բեսթ լայֆ» բժշկական կենտրոնը Հայաստանի Հանրապետության փաստավավերագրության Միջազգային Ակադեմիայի կողմից պարգևատրվեց շքանշանով։
Ակադեմիայի նախագահ Սամվել Հակոբյանը բացատրում է՝ ինչու է հենց այս նորաբաց կենտրոնը ընտրվել։ «Բեսթ լայֆը» հայտնի է սրտանոթային հիվանդությունների ախտորոշմամբ, Հայաստանում որակյալ եւ միաժամանակ էժան ստենտների տեղադրմամբ և այլ բժշկական ծառայություններով։
«Սա կենտրոն է, որ ունի սրտաբանական ուղղվածություն, և քանի որ շատ տարածված են սրտամկանային հիվանդությունները, յուրաքանչյուր այսպիսի կենտրոն փրկություն է հազարավոր մարդկանց համար։ Տեսնելով և գնահատելով իրենց աշխատանքը՝ մենք անդրադարձանք այս բուժհիմնարկին»,- նշում է Սամվել Հակոբյանը։
Աշխարհի տարբեր անկյուններում մասնաճյուղեր ունեցող և ոլորտի լավագույններին ընտրած ակադեմիան «Բեսթ լայֆ» բժշկական կենտրոնի ղեկավար Գարեգին Մխիթարյանին և գլխավոր բժիշկ Կարեն Համբարձումյանին պարգևատրեց՝ հանուն խաղաղության և մարդասիրության ոսկե շքանշանով։
Մոտ 15 տարվա փորձառությամբ բժիշկ Կարեն Համբարձումյանն ասում է, որ մրցանակը և ուրախեցնող և միևնույն ժամանակ պարտավորեցնող է։
Նա ընդգծում է, բժշկությունը պատասխանատու աշխատանք է, իսկ սրտաբանությունը կրկնակի պատասխանատվություն է պահանջում։
«Մենք միակն ենք Հայաստանում, որ կատարում ենք լուծվող ստենտների տեղադրում։ Լուծվող ստենտի առավելությունն այն է, որ օտար մարմին չէ և օրգանիզմի համար ամենահամապատասխան, ամենահամատեղելի նյութն է, որը մինչև մեկ տարվա ընթացքում լուծվում է, և անոթը չի կորցնում իր էլաստիկությունը։ Հաջորդ առավելությունը աորտալ փականի պրոթեզավորումն է, որի համար մեր մասնագետները անցել են վերապատրաստում։ Հենց հիվանդի հյուսվածքից պատրաստում են աորտալ փական և տեղադրում։ Այն ամենահամատեղելին է և չի հանգեցնում տարբեր բարդությունների»,- ասում է կենտրոնի գլխավոր բժիշկ Կարեն Համբարձումյանը։
Հիշեցնենք, որ «Best life» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ, Կարեն Համբարձումյանը հատուկ է լիցենզիա է ստացել, որով թույլատրվել է իրեն «Բիոտրոնիկ» ֆիրմայի «Մագմարիս» սրտի լուծվող ստենտներ տեղադրել հիվանդներին։
Այս դեղապատ ստենտները բազմաթիվ առավելություններ ունեն, որոնցից մեկն էլ այն է, որ ստենտը երկու կոմպոնենտ ունի՝ ակտիվ եւ պասիվ, ի տարբերություն մնացած ընկերությունների ստենտների։