Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ghazinyan
A A
Հասարակություն

Կունենանք պրոֆեսիոնալ մակարդակով պատրաստված նյութեր․ Գագիկ Ղազինյանը՝ ոլորտային լրագրության մասին (տեսանյութ)

Մենք պետք է ունենանք ոչ թե ընդհանրապես լրագրող, որ կգրի ամեն ինչի մասին և շատ խիստ մակերեսային և ոչ պրոֆեսիոնալ մակարդակով, այլ՝ պետք է լինեն ոլորտային լրագրողներ․ «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի դեկան, ԳԱԱ ակադեմիկոս Գագիկ Ղազինյանը, որը մասնակցում էր «Մեդիա իրավունք» կրթական ծրագրի մեկնարկային միջոցառմանը։

Ոլորտային լրագրության պարագայում, ըստ Ղազինյանի, կունենանք շատ ավելի խորը, պրոֆեսիոնալ մակարդակով պատրաստված նյութեր, որոնք մատուցվում են հասարակությանը։

Անդրադառնալով լրատվամիջոցների տեղեկատվության աղբյուրների գաղտնիության պահպանման և լրատվամիջոցների իրավունքների վերաբերյալ հարցին՝ իրավաբանն ասաց, որ այս դեպքում երկուստեք իրավունքներ կան։

«Ե՛վ կա հանրային շահ կամ հանրային իրավապահ մարմինների շահեր, որոնք իրականացնում են իրենց գործառույթը, այն է՝ պայքարել հանցավորության դեմ, բացահայտել հանցագործություններ և այլն։ Եվ կա լրատվամիջոցի իրավունքը պաշտպանված, այսինքն՝ չբացահայտելու աղբյուրը»,- նշեց Իրավագիտության ֆակուլտետի դեկանը։

Ղազինյանը նշեց Սահմանադրական դատարանի որոշումը, թե որ դեպքում է պետք է լրատվամիջոցը բացահայտի իր աղբյուրը․ հանրային մեծ վտանգավորություն ունեցող հանցագործություններ,  անձի կյանքին սպառնացող դեպքեր։ 

Մանրամասները տեսանյութում