Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+borba champion
A A
Սպորտ

Ըմբշամարտի ԵԱ. Հայաստանի երեք ըմբիշներ կպայքարեն չեմպիոնի կոչման համար

Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր կայացան ազատ ոճի ըմբշամարտի նախնական փուլերի հերթական մարտերը:

Հայաստանի հինգ ներկայացուցիչներից երեքը հաղթահարելով դրանց արգելքները, մտել են կիսաեզրափակիչ փուլ: Դրանք են 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը, 92 կգ քաշային Մարզպետ Գալստյանը և 125 կգ քաշային Լևան Բերիանիձեն: Նրանք այժմ պատրաստվում են կիսաեզրափակիչ գոտեմարտերին: Հաղթանակի դեպքում մեր ըմբիշները կշարունակեն պայքարը չեմպիոնի կոչման համար, իսկ հակառակ դեպքում նրանք կպայքարեն բրոնզե մեդալների համար:

Մեր մյուս երկու ըմբիշներից առայժմ պայքարից դուրս է մնացել միայն 74 կգ քաշային Հրայր Ալիխանյանը, որը մեկնարկում պարտություն է կրել վրացի Ավթանդիլ Կենտչաձեից, իսկ վերջինս էլ տանուլ է տվել իր հաջորդ մրցամարտը:

86 կգ քաշային Հովհաննես Մխիթարյանը քառորդ եզրափակիչում 2:6 հաշվով զիջել է Սան Մարինոն ներկայացնող Միլես Նազեմ Ամինեին, սակայն եթե վերջինս մտնի եզրափակիչ, ապա մեր ըմբիշը կշարունակի պայքարել բրոնզե մեդալի համար: