Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Հեղափոխությունը մարդկանց սրտերում է․ ով կասի, որ այն խլում են, իմացեք՝ ստում է․ Մարուքյան (տեսանյութ)

«Սուտ են ասում»,- խորհրդարանական ճեպազրույցներին այսպես է արձագանքում ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը դիտարկմանը, թե իշխանությունն ասում է, որ հեղախոխությունն ուզում են խլել ժողովրդից, և իրենք հեղափոխությունն ավարտին են հասցնում՝ այդ կերպ Սահմանադրությունում փոփոխություններ անելով։ 

 Նշենք, որ նման ձևակերպում արել էր ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ փետրվարի 11-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում։ Նա ասել էր, որ այսօր ունենք իրավիճակ, երբ ՀՀ ժողովրդի ձեռքից փորձ է արվում խլել հեղափոխությունը։ 

«Հեղափոխությունը որևէ մեկը չի կարող խլել որևիցե մեկից,  հեղափոխությունը մարդկանց սրտերում է, գլխներում, այն արձանագրվել է։ Երևանի ավագանու ընտրություններում 83 տոկոս հեղափոխությունը ձայն  է տվել իշխանությանը, խորհրդարանական ընտրություններում 73 տոկոս է ձայն տվել իշխանությանը, պատմական մեծամասնություն է ձևավորել իշխանությունը, անհնար է խլել հեղափոխությունը, նա ով կասի, որ հեղափոխությունը խլում են, իմացեք, որ նա  ստում է, ժողովրդին խաբում է»,-ասաց Էդմոն Մարուքյանը։ 

 Նա հավելեց, որ հեղափոխությունը պետք է օգտագործել բարեփոխումների համար և մարդկանց  անդադար «տեռորի» չենթարկել, որ հեղափոխությունը խլում են։ 

Անդրադառնալով իր նկատմամբ հնչած սպառնալիքների վերաբերյալ գլխավոր դատախազին հաղորդում ներկայացնելուն՝ Էդմոն Մարուքյանը տեղեկացրեց, որ երեկ իրեն հրավիրել են ոստիկանություն, որտեղ նա բացատրություն է տվել, հաղորդումը արձանագրվել է։