Ջուրը կթանկանա՞ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱպրիլից նախատեսվում է բարձրացնել խմելու ջրի սակագինը: 1 խմ ջրի համար նախկին 120 դրամ 14 լումայի փոխարեն նախատեսվում է սահմանել 214 դրամ:
Ջրի սակագնի բարձրացման համար ՙՀայաստանի ջրմուղկոյուղի՚ ՓԲԸ-ն արդեն իսկ հայտ է ներկայացրել հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին:
ՙՇիրակ ջրմուղկոյուղի՚ ՓԲԸ տեխնիկական գծով տնօրեն Արշալույս Ավդալյանի խոսքերով` ջրի սակագնի վերանայման պատճառը պայմանավորված է մի շարք հանգամանքներով:
Նրա վստահեցմամբ` այս թանկացումը նաեւ նպաստելու է իրենց աշխատակիցների աշխատավարձերի բարձրացմանը, քանզի վերջիններս այս առումով այնքան էլ շահեկան վիճակում չեն:
Հանրապետությունում գործազրկության ամենաբարձր ցուցանիշն ապահովող Գյումրի քաղաքում, ջրի սակագնի բարձրացման լուրը դժգոհությունների ալիք է բարձրացրել:
Ամեն դեպքում, նշենք, որ նոր սակագինը դեռ հաստատված չէ:
Գյումրիի «Ցայգ» ՀԸ