A
A
Ֆարխոյանը մեղադրվում է Վերմիշյանին կաշառք տալու մեջ
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանի քննչական վարչության նախկին պետ Ջոն Ֆարխոյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու մեջ: Ինչպես «Արմենպրես»-ին պարզաբանեցին ԱԱԾ մամուլի կենտրոնից, Ֆարխոյանը գործում ներգրավված է որպես կաշառք տվող, իսկ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը՝ ստացող:
Վերմիշյանը դատարանի որոշմամբ կալանավորվել էր, իսկ Ֆարխոյանն ազատ արձակվել գրավի դիմաց՝ թեև ԱԱԾ-ն միջնորդել էր կալանքն ընտրել որպես խափանման միջոց: Դատարանը բավարարել էր կալանքի միջնորդությունը, սակայն կիրառել այլընտրանքային խափանման միջոց՝ գրավը:
«Արմենպրես»-ի տեղեկություններով՝ Ջոն Ֆարխոյանն ազատ է արձակվել 5 միլիոն դրամ գրավի դիմաց: