Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Ֆեյսբուքյան գրառումը կարող է դառնալ ընտանեկան կոնֆլիկտի պատճառ (տեսանյութ)

Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց մարդիկ սկսել են ապրել միաժամանակ երկու աշխարհներում՝ իրական եւ վիրտուալ, ինչը կարող է  հանգեցնել անձի երկատման։ 

ԵՊՀ  դասախոս, հոգեբան Սաթեն Գրիգորյանն ասում է՝  ստացվում է այնպես, որ մարդիկ վիրտուալ կյանքում ավելի ազատամիտ են, իրենց ոճին ավելի հավատարիմ, քանի որ նրանք իրական կյանքում ավելի շատ քննադատներ ունեն, քան սոցցանցերում։

Ըստ նրա՝ Ֆեյբուքում կատարած գրառումները կարող են դառնալ ընտանեկան կոնֆլիկտի պատճառ, եթե դրանք անանուն չեն, որովհետև ֆեյսբուքյան՝ կանանց համար նախատեսված խմբերում կան տղամարդիկ, որոնք իրենց կանանց էջերով են մտնում, շատերը ընկերական «չաթերով» են գրառումները տարածում, և ուրիշի խնդիրը դառնում է քննարկման ու ծաղրի թեմա։

Կանայք հիմնականում այս հարթակներում են գրառումներ կատարում, որովհետև կա տարածված կարծիք, որ հոգեբանին դիմելը ամոթ է ու կարող է լինել քննադատելի, որովհետև նրանք չեն կարող տարբերել հոգեբանի և հոգեբույժին։ Սակայն, Սաթեն Գրիգորյանն խոսքով, ուրախալի փաստ էլ ունենք՝ երիտասարդները համարձակորեն այցելում են հոգեբանի, քանի որ հասկացել են՝ մարդ լիարժեք կարող է ինքն իրեն հասկանալ, երբ կարողանում է առերես բախվել իր խնդրիրներին։

Սոցցանցերում անհանդուրժողականության խոսքի ու բացասական մեկանաբանությունների ավելացման պատճառը, ըստ հոգեբանի, սթրեսն է, որովհետև մարդիկ իրականում չեն արտահայտում իրենց հույզերը, մարդկանց հետ իրականում չեն շփվում այնքան, որքան ունեն դրա կարիքը, արդյունքում դրանք դառնում են սթրեսոգեններ, կուտակվում են և ագրեսիայի տեսքով դուրս են գալիս։

Համացանցում քննարկման  թեմա հիմնականում դառնում է  Ֆեյսբուքի «Կանանց անկյուն» խմբում կատարված գրառումները։ Տարբեր տարիքի կանայք հիմնականում այս տեսակ խմբերում են կիսվում իրենց անձնական խնդիրներով ՝ օգնության ակնկալիքով։ Բայց հաճախ բախվում են վիրավորանքի ու ծաղրի։

Այս խնդրի վերաբերյալ զրուցեցինք «Կանանց անկյուն» ֆեյսբուքյան խմբի  հիմնադիր Տաթև Թորոսյանի հետ։

«Այն միտված է օգնել բոլոր այն կանանց, ովքեր դրա կարիքն ունեն։ Ամեն ամիս կատարվում են «մաքրման աշխատանքներ», որի ընթացքում հեռացվում են բոլոր կեղծ ու տղամարդկանց պատկանող էջերը, բայց լիարժեք գաղտնիություն ապահովել միշտ չի ստացվում, քանի որ խմբին անդամագրված է 74 000 կին աշխարհի տարբեր անկյուններից»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ օրեր առաջ « Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը» հայտարարությամբ էր հանդես եկել, որտեղ հորդորել էր զգոնություն պահպանել անձնական տվյալներ սոցկայքերում ներկայացնելիս։

Իսկ լրատվամիջոցների՝ նման գրառումներ տարածելը ոչ միայն հոգեբանական, այլև էթիկական խախտում է։