Գյուղական խնդիրներ
Աջակցիր «Ա1+»-ինՇիրակի մարզի Արդենիս գյուղը արտաքին աշխարհին կապող միակ բարեկարգ ճանապարհը տարվա ընթացքում վեց ամիս փակ է:
Սակայն սա արդենիսցիների միակ հոգսը չէ. գյուղում չլուծված են գազաֆիկացման, զբաղվածության, տրանսպորտի եւ մի շարք այլ խնդիրներ:
Արդենիս գյուղում նախկինում բնակվել են ադրբեջանցիներ: Արցախյան գոյամարտի տարիներին նրանք լքել են բնակավայրը եւ այնտեղ հաստատվել են Ջավախքի՝ Գանձա եւ Արթիկի՝ Լեռնակերտ գյուղերից գաղթած հայերը:
Արդեն երկար տարիներ էլ 27 տնտեսությունից բաղկացած համայնքը փորձում է բնականոն կյանք վարել, սակայն դա ոչ բոլոր հարցերում է հաջողվում:
Խնդիրներից մեկն էլ կիսախարխուլ վիճակում գտնվող դպրոցի շենքն է: Արդենիսցիների խոսքերով` իրենք հարմարվող մարդիկ են եւ փորձում են ինքնուրույն գտնել յուրաքանչյուր խնդրի լուծումը:
Ուստի շատ հաճախ չեն դիմում իշխանություններին, քանզի համոզված են, որ իրենց դիմումներն անպատասխան են մնալու:
Չնայած Շիրակի մարզի քաղաքաշինության բաժնից տեղեկացանք, որ Արդենիսի դպրոցի շենքն ըստ կառավարության որոշման հիմնովին կվերանորոգվի 2012-13 թվականների ընթացքում:
Գյումրիի «Ցայգ» ՀԸ