Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն Պաշտոնական

Մեկնարկել է Ազգային ժողովի արտահերթ նիստը․ օրակարգում 3 հարց է. ՈՒՂԻՂ (տեսանյութ)

ԱԺ արտահերթ նիստում առաջին և երկրորդ ընթերցմամբ քննարկվելու է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի հեղինակած «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը։

 Այս նախագծերի փաթեթով առաջարկվում է փոխել Սահմանադրական դատարանին և ՀՀ նախագահին ԱԺ-ի բերած օրենքները ստորագրելու կամ Սահմանադրության հետ դրանց համապատասխանությունը որոշելու սահմանադրական լիազորությունը: 

Արտահերթ նիստի օրակարգում է նաև «Իմ քայլի» 37 պատգամավորների հեղինակած Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխության նախագիծը, որով առաջարկվում է մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների պաշտոնավարումը դադարեցնել։

Այսինքն, եթե ԱԺ-ն այս նախագիծն ընդունի, ապա ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի և ՍԴ դատավորներ՝ Ալվինա Գյուլումյանի, Արևիկ Պետրոսյանի, Ֆելիքս Թոխյանի, Արայիկ Թունյանի, Աշոտ Խաչատրյանի և Նազարյան Հրանտի պաշտոնավարումը կդադարեցվի։

Նկատենք, որ ՍԴ-ի միայն 2 դատավորներ՝ Վահե Գրիգորյանը և Արման Դիլանյանն են դատավոր ընտրվել Սահմանադրության 7-րդ գլխի ուժ մտնելուց հետո։