Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Հասարակություն

Իշխանությունը թող չմոռանա, որ գյուղացին հեղափոխական գործիք ունի․ Հրաչ Բերբերյան (տեսանյութ)

«Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը  վստահ է, որ Հայաստանում մի օր վերստին  գյուղատնտեսության ոլորտը համակարգող առանձին նախարարություն է  լինելու։

Ըստ նրա՝  արդեն իսկ պարզ է, որ այդ նախարարությունը պետք է մնար առանձին կառույց, ոչ թե միավորվեր Էկոնոմիկայի նախարարությանը։

«Ուրիշ ձրիակեր նախարարություններ կային, որոնք կարելի էր միավորել»,- ասում է նա։  

Գյուղացին, նրա խոսքերով,  շատ կուզենար իմանալ՝ ով է այդ նախագծի հեղինակը, քանի որ գյուղնախարարության  ժամանակ  գոնե գիտեր՝ ում մոտ գնալ, երբ խնդիր ուներ։ 

Հրաչ Բերբերյանը կարծում է, որ նախարարությունը փակելը հայկական նախագիծ չէր, քանի որ այդպես է եղել նաեւ Ուկրաինայում։      

«Հայաստանի ագրարագյուղացիական միավորման» նախարարը թվարկում է բոլոր այն խնդիրները, որոնք  ծառացած են գյուղացու առաջ թե  նախորդ իշխանությունների եւ թե նոր իշխանությունների օրոք։  Հրաչ Բերբերյանը բոլոր իշխանություններին խորհուրդ է  տալիս հիշել, որ  գյուղացու  համբերությունը եթե հատի, նա կօգտվի իր ունեցած հեղափոխական գործիքից՝ եղանից։

«Ես չէի ցանկանա»,- եզրափակում է նա։ 

Մանրամասները՝  տեսանյութում