Բացել լրահոսը Փակել լրահոսը
ավտո1
A A
Հասարակություն

Վարկերի մարման  ժամանակ ավտոմեքենաների գները կնվազեն․  փորձագետ

Ավտոմեքեաների հետ կապված  վերջին խնդիրը բացահայտեց ԵԱՏՄ քողարկված նպատակները,- ասում է   Հայաստանի տաքսի ծառայությունների գործատուների ճյուղային միության նախագահ Վահագն Սահակյանը։

«Մաքսային միության քողարկված նպատակներից մեկը եղել է  Հայաստանում հնարավորին չափ ապրանք վաճառելը, ոչ թե արտահանելը։ Այսօրվա արտահանողների խնդիրները ապացույցն են նրա, որ հայերը խնդիրներ են ունենում մաքսային միության մյուս երկրներում, հիմնականում Ռուսաստանում։ Նույնն էլ կատարվելու է ավտոմեքենաների հետ»,-ասում  է  նա։

   Ղազախստանում խնդիրներ են առաջացել  ավտոմեքենաների հետ կապված, որոնք ներկրվել են Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից ու ժամանակին չեն հաշվառվել։ Գաղտնիք չէ, որ բազմաթիվ մեքենաներ գնվել են Հայաստանից։  Չի բացառվում, որ ղազախ գնորդները վերադարձնեն հայկական համարանիշներով մեքենաները։

«Մեր խնդիրը մեր քաղաքացին ու իր կորցրած գումարն է, ոչ թե Ղազախստանի քաղաքացին»,- շեշտում է  Վահագն Սահակյանը։  Թեեւ այս ամենի պատճառը, նրա խոսքով,  նաեւ հայ գործարարների ոչ հեռատես լինելն է, որի արդյունքում ավտոմեքենաների շուկայում ճգնաժամ է հասունացել։

2015-2016 թվականներին  գործարարներն օգտվեցին  հնարավորությունից, որ Հայաստանում գործում են դեռեւս  մաքսազերծման  ցածր գներ ու ներկրեցին մեծ թվով մեքենաներ։ Այս պահին,   ըստ նրա,  Հայաստանում շահագործվում են 600000 ավտոմեքենա, իսկ չշագործվողների թիվը շատ ավելին է։

Եթե իրավիճակն այսպես շարունակվի,  ըստ նրա,  երեք- չորս ամիս  հետո   Հայստանում մեքենաների գները  իջնեն՝  գնորդ չլինելու  պատճառով, իսկ այս բիզնեսով զբաղվողները նաեւ վարկերը պետք է մարեն։  

 

«